Տնտեսական12:57, 19 Ապրիլ 2024
Թուրքական ընկերությունները 2.5 մլրդ դոլար են ներդրել Թաթարստանի տնտեսության մեջ
Թուրքական ընկերությունները Թաթարստանի ամենամեծ ներդրողներն են՝ նրանք 2.5 մլրդ դոլար են ներդրել Թաթարստանի տնտեսության մեջ։ Այդ մասին հայտնել է Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը Թուրքիայի նախագահի ներդրումային գրասենյակի նախագահ Բուրաք Դաղլըօղլունի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ներդրումային գրասենյակը մասնագիտացած է արտասահմանում Թուրքիայի ներդրումային շահերի առաջմղման գործում: Բուրաք Դաղլըօղլուն կառույցը ղեկավարում է 2020 թվականից։
Միննիխանով-Դալըօղլու հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Թաթարստանի Հանրապետության կառավարության տանը։
Միննիխանովն ընդգծել է, որ Թուրքիան Թաթարստանի առաջատար արտասահմանյան գործընկերներից է։ Անցած տարի ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է և հասել 2.9 մլրդ դոլարի։ Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
«Մենք շահագրգռված ենք, որ թուրքական բիզնեսը հետագայում զարգացնի իր նախագծերը Թաթարստանում և ռուսական և եվրասիական շուկաներ մուտք գործելու համար ընտրի մեր հանրապետությունը: Մենք պատրաստ ենք Թուրքիայի ընկերություններին տրամադրել հետագա աջակցություն և համատեղ նախագծերի հույս ունենալ»,- ասել է Ռուստամ Միննիխանովը։
«Ձեր հանրապետությունը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները պոտենցիալ ներդրողների համար։ Մեր համագործակցության համար շատ ոլորտներ կան, մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք: Մենք մեծ ներուժ ենք տեսնում գյուղատնտեսության ոլորտում։ Մենք ուրախ կլինենք համատեղ ծրագրեր մշակել տեղի ֆերմերների հետ։ Հետաքրքրություն կա նաև տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում փոխգործակցության նկատմամբ»,- արձագանքել է թուրքական պատվիրակության ղեկավար Բուրաք Դաղլըօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |