Ցեղասպանություն20:16, 22 Ապրիլ 2024
Պոլսի Հայոց պատրիարքարանը ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանն ապրիլի 24-ին հիշատակի պատարագ կմատուցի 1915 թվականի ապրիլի 24-ից հետո տեղահանության ընթացքում իրենց հավատքի համար մահացած և սրբադասված անձանց համար:
Պատարագը մատուցելու է Կ.Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ գերապայծառ Լևոն Զեքիյանի գլխավորությամբ կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի և երախտագիտության աղոթք։
Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը սրբադասեց 1915թ․ զոհերին, Գումգափու թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ, որին Թուրքիայի Հանրապետության անունից մասնակցել էր ԵՄ հարցերով նախարար Բեքիր Բոզդաղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |