Ցեղասպանություն11:51, 24 Ապրիլ 2024
Հայոց ցեղասպանությունը «խավարի» հետ կապելն Էրդողանի կողմից անբարոյական քայլ է
Ermenihaber.am-ը Հայոց ցեղապանության 109-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ՝ կապված Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ դիրքորոշման հետ։ Այս անգամ զրուցել ենք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Թուրքագետը մեկնաբանել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունը, որում ուղիղ սպառնալիքներ կան՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։
- Պրն․ Սաֆրաստյան լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ամեն տարի ականատես ենք լինում Թուրքիայի ժխտողական քաղաքականության յուրատեսակ դրսևորումների ու դրա լայնաշերտ բովանդակությանը։ Այս պարագայում ի՞նչ կարելի է ակնկալել Թուրքիայից, խնդրում եմ ներկայացնել Ձեր դիրքորոշումը։
- Երբ որ մենք դատում ենք Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների հայտարարությունները, ապա ես մի միտում եմ նկատում, որ նրանք ճնշումը փորձում են ուժեղացնել Հայաստանի վրա։ Դրանով իրենց հայտարարությունները ավելի կոշտ են դառնում։
Էրդողանի այս վերջին հայտարարությունը, ըստ էության դա արդեն ոչ թե միայն նախապայման է, այլ արդեն պահանջ է, նույնիսկ՝ սպառնալիք է։ Եվ սա ես համարում եմ Թուրքիայի քաղաքականության Հայաստանի նկատմամբ վերջին տարիներին ի հայտ եկած առանձնահատկություն. Ձևականորեն համաձայնվելով Հայաստանի հետ մտնել բանակցային գործընթացի մեջ, միաժամանակ Թուրքիան ուժեղացնում է իրենց ընկալմամբ ճնշումը Հայաստանի վրա և նրանց հայտարարությունները, այդ թվում և Էրդողանի հայտարարությունները, արդեն ոչ թե նախապայմաններ են, այլև պահանջներ են։ Իսկ մենք հիմա տեսնում ենք արդեն նաև սպառնալիքներ։ Սա իմ դիտարկումն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշման վերաբերյալ։
- Թուրքիայի նախագահն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության թեմային, ինչպես նաև դուք նշեցիք, անթաքույց սպառնացել է Հայաստանին։ Նա հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը «խավար» է անվանել, իսկ Հայաստանին զգուշացրել, որ «հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ և քանի դեռ բաց է, այն պետք է լավ գնահատել»։ Ըստ Ձեզ՝ Էրդողանի այս խոսքերն ի՞նչ նշանակություն կարող են ունենալ։
- Ես հետևյալն եմ արձանագրում։ Նա ասել է այն, ինչ ես սպասում էի, որ կասի։ Թուրքիայի սպառնալիքները կոնկրետ ձևով տեղափոխվում են արդեն մեր նպատակահիշողության վրա ներազդելու շրջան։ Փաստորեն Էրդողանի կողմից փորձ է արվում ստիպել Հայաստանին և հայ ժողովորդին, որ նրանք հրաժարվեն իրենց պատմական հիշողության մի հատվածից։ Այսինքն, որ ուրանան Հայոց ցեղասպանությունը։ Եվ անվանումը, որ դա «չարի, խավարի» հետ է կապվում Հայոց ցեղասպանությունը և մեր կողմից արդարության ձգտումը, ես համարում եմ արդեն անբարոյականության քայլ։
- Ի՞նչը կարող է ստիպել, որ ինչ-որ պահի փոխվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականությունը։ Միջազգային գործո՞նը, իշխանափոխությո՞ւնը, թե՞ այլ բան:
- Ես ներկայիս իշխանությունից չեմ սպասում, որ կարող է փոխի իր դիրքորոշումը, որովհետև նայենք, որ այս իշխանությունը տասնամյակներ է՝ ինչ իշխանության գլխում է, ապա գնալով նրանց մոտեցումը դառնում է ավելի կոշտ, ավելի անհանդուրժողական, ինչպես և արդեն ասացի, որ մտել է պահանջների և սպառնալիքների բնագավառ։ Դրա համար ես այս իշխանությունից ոչ մի սպասում չունեմ, որ կարող է դրական քայլ տեղի ունենալ։ Գուցե և ապագայում լինի նման հնարավորություն։ Իսկ թուրքական քաղաքական վերնախավի շրջանում չեմ տեսնում որևիցե քաղաքական ուժ, որը կարող է որևէ այլընտրանքային մոտեցում ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում։ Որոշ չափով դա կարելի է ասել քրդամետ կուսակցության մասին, որն իր հնարավորություններով և ռեսուրսներով համաթուրքական կուսակցություն չէ և չի էլ կարող դառնալ։ Մնացած կուսակցությունները, որոնք հավակնում են լինել համաթուրքական կուսակցություններ, այդ թվում նաև հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որևիցե մոտեցում, որը կարող է սկզբունքորեն տարբերվել իշխող ուժի մոտեցումից, չեն տարբերվում։
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված հայկական սփյուռքի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան ու անհանդուրժողականությունը։
- Նրանք տեսնում են, որ հայկական սփյուռքը հզոր է, ազդում է այն երկրների քաղաքականության վրա, որտեղ հայերը շատ թե քիչ կարևոր թիվ են զբաղեցնում, օրինակ՝ Ֆրանսիայի քաղաքականության վրա, որոշ չափով նաև ԱՄՆ-ի։ Դրա համար նրանք գնալով փորձում են հայկական սփյուռքին դնել մեծ սպառնալիքների ներքո։ Գիտեք՝ նշածս սպառնալիքները հենց ուղղակի սպառնալիքներ չեն, այլ ուղղակի հարձակումներ են հայկական սփյուռքի տարբեր կազմակերպությունների վրա։ Այդ հարձակումները կազմակերպում են այլ ուժեր, որոնք կապ ունեն թուրքական կառավորության հետ։ Օրինակ՝ «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որը հայտնի է իր անհանդուրժողական մոտեցմամբ հայերի նկատմամբ գործում է մի շարք եվրոպական երկրներում։ Չնայած Ավստրիայում արգելվել է վերջինիս գործունեությունը։
«Գորշ գայլեր»-ը պարբերաբար հարձակումներ են կազմակերպում հայկական կազմակերպությունների վրա, օրինակ՝ Ֆրանսիայում։ Նրանք ուղղակի ֆիզիկական վախի մթնոլորտ են ցանկանում սերմանել և տարածել հայկական շրջանակների մոտ, քանի որ իրենք են վախենում հայկական կազմակերպությունների գործունեությունից։ Նրանք տեսնում են, որ վերջիններս որոշ երկրներում հասնում են հաջողության։ Սա է իրավիճակն, իմ կարծիքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |