Ցեղասպանություն21:25, 24 Ապրիլ 2024
Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիա.« Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց 1000-ամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Մարդու իրավունքների ասոցիացիայի Ադանայի նահանգային մասնաճյուղում տեղի է ունեցել մամուլի ասուլիս։ Ներկա են գտնվել մասնաճյուղի ղեկավար Յաքուփ Աթաշը, Թուրքիայի քրդամետ և ընդդմիադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության համանախագահ Հելին Քայան և քրդական «Ժողովրդադեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության անդամներ։
Յաքուփ Աթաշը մասնավորապես նշել է. «1915-ին հայերին ոչ միայն կյանքից են զրկել, այլ նաև առգրավել են նրանց ունեցվածքը, գույքը, գումարը, հիշողությունները և պատմությունը։ Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց հազարամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ։ Այս գործընթացում ցեղասպանության ենթարկվեցին նաև ասորիները՝ Հյուսիային Միջագետքի հնագույն ժողովուրդներից մեկը, ինչպես նաև Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույները։
Աթաշը նաև նշել է, որ այն մարդիկ, որոնք որ մասնակցել են 2021-ի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը, անցյալ ամիս դատապարտվել են «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությանը հրապարակայնորեն նվաստացնելու» համար, իսկ երկուսը վերոնշյալ հոդվածով դատվել են։
Նա նաև կոչ է արել առերեսվել և հավելել է, որ ժխտումն այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը ստիպված են ապացուցել իրենց հազարամյա գոյությունը, առավել ևս բացատրել, որ իրենք ցեղասպանության են ենթարկվել իրենց իսկ երկրում։
«Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, կյանքի բոլոր ոլորտներում ժխտողականության կրողների և խոսողների հետ միասին, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից»,- նշել է Աթաշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Թուրքիայի նախագահը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |