Հարցազրույց16:39, 24 Ապրիլ 2024
Թուրք լրագրող. Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն ամոթալի է
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել թուրք լրագրող, «Öncü» և «Milliyet» թուրքական թերթերի նախկին թղթակից, «Sabah Postası» և «Gece Postası» թերթերի նախկին խմբագիր, «Akşam»-ի նախկին գլխավոր խմբագիր, Բրյուսելում «Info-Türk»-ի և «Güneş Atölyeleri» կայքերի համահիմնադիր, ձախ հայացքներով հայտնի ու այժմ հարկադրված Բելգիայում բնակվող Դողան Օզգյուդենի հետ:
Լրագրողի հետ զրուցել ենք թուրք հանրության շրջանակներում Հայոց ցեղասպանության նկատմամբ տիրող տրամադրությունների, այդ հարցում թուրքական կողմի պաշտոնական դիրքորոշման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար մեկնարկած գործընթացում դրա ունեցած դերի մասին:
Համառոտ կենսագրական
Օզգյուդենը ծնվել է 1936-ին երկաթգծի աշխատակցի ընտանիքում՝ Թուրքիայի Անկարա նահանգի Քալեջիքի շրջանում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Թուրքիայի տարբեր գյուղերում և դպրոցներում: Լրագրության իր կարիերան սկսել է 1952-ին՝ «Ege Güneşi» թերթում:
Օզգյուդենը ձախ հայացքներ ունենալու պատճառով 1962-ին համալրել է «Թուրքիայի աշխատավորների կուսակցություն» (TİP) շարքերը, իսկ արդեն 1964-ին ընտրվել կուսակցության կենրոնական կառավարման խորհրդի անդամ: Նույն տարում ստանձնել է ձախ հայացքներով հայտնի «Akşam» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որում մնացել է մինչև 1966-ը: Թուրքիայում 1971-ի հեղափոխությունից հետո ձերբակալվելու վտանգի առաջ հայտնված թուրք լրագրողն ապաստանել է Բելգիայում: Թուրքիայի քաղաքացիությունից զրկված ընդդմադիրն այժմ իր կարիերան շարունակում է Բրյուսելում:
- Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կողմի ժխտողական քաղաքականությունն ինչպե՞ս է ազդում Հայաստան-Թուրքա հարաբերությունների վրա:
- Անկասկած, բացասական է ազդում... Հայաստան ասելիս ես ոչ միայն Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հայաստան պետության մասին եմ մտածում, այլ նաև 1915-ի ցեղասպանությունից հետո աշխարհի բոլոր մայրցամաքներում ստեղծված հայկական սփյուռքի:
Եթե 21-րդ դարի սկզբներին երկու պետությունների միջև որոշ հարաբերություններ էին ստեղծվել և նույնիսկ 2008-ին թուրք նախագահը ֆուտբոլային խաղ դիտելու համար գնացել էր Հայաստան, իսկ 2009-ին Ցյուրիխում հարաբերությունների հիմնումը և սահմանային անցակետերի բացումը ենթադրող արձանագրություններ էին ստորագրվել, ապա թուրքական պետության կողմից 1915-ի ցեղասպանությունը չճանաչելու ընդդիմական քայլերի, վերջին տարիներին Ադրբեջանի հետ «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի ներքո և համատեղ մեղսակցությամբ ու թուրքական բանակի փաստացի մասնակցությամբ Վերին Ղարաբաղի (նկատի է առնվել Լեռնային Ղարաբաղը-խմբ.) օկուպացման և տարածաշրջանում հայ բնակչության նկատմամբ երկրորդ ցեղասպանության իրականացման պատճառով երկու պետության միջև առողջ հարևանական հարաբերությունների ստեղծումը բավականին դժվար է դարձել:
- Անցյալում թեմայի նկատմամբ Թուրքիայի բնակչության վերաբերմունքն ադրյո՞ք այսօր ենթարկվել է փոփոխության:
- Ինչպես սկզբում նշեցի, ուղեղի լվացման և ռասիստա-իսլամիստական պայմանների պատճառով Թուրքիայի, թուրքական ծագում ունեցող բնակչության և Հայաստանի միջև հարաբերությունների մեջ առկա բլոկադան մեր սիրելի ընկերոջ՝ Հրանտ Դինքի բացեիբաց սպանությունից հետո Ստամբուլում տասնյակ հազարավորների «Մենք բոլորս հայ ենք» վանկարկումների մակարդակում սկսել էր ծաղկեցնել/ձևավորել վերաբերմունքի փոփոխություն:
Սակայն հատկապես 2015-ից ի վեր «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների դաշիքնի կողմից իրականացված ռասիստա-իսլամիստական դիկտատուրայի ֆաշիստական ճնշումները մեծապես կասեցրին այս դրական զարգացումը:
Հիմնականում Թուրքիայի բնակչության շուրջ 90 տոկոսի աջակցությունը վայելող կուսակցությունները, այդ թվում՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) մշտապես աջակցել են թուրքական բանակի կողմից տասնյակ տարիներ ի վեր Թուրքիայի հարավարևելյան հատվածում և Իրաքի ու Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունների համար Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) անցկացված քվեարկություններին:
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես TBMM-ի տանիքի տակ գտնվող բոլոր կուսակցությունների պես գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ն ևս ծափահարություններով ընդունեց Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից Վերին Ղարաբաղում իրականացված օկուպացիոն գործողությունը:
Ընդ որում, Թուրքիայում անցկացված վերջին տեղական ընտրություններում մեծ հաջողության հասած և արդեն երկրի մեծ քաղաքների կառավարությունը բացարձակապես իր ձեռքը վերցրած ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելն էլ մեկ շաբաթ առաջ Ստրաստբուրգում (քաղաք Ֆրանսիայում) կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր խորհրդի հետ հանդիպմանն ունեցած ելույթում ներկայիս իշխանության կողմից քուրդ ժողովրդի և հարավում գտնվող հարևան երկրների վրա իրականացված հարձակումները և նրանց նկատմամբ գործադրված հալածանքները քննադատող մեկ բառ անգամ չասաց:
Բացի այդ նա կոչ արեց ավելի վաղ ներկայացուցչությունից զրկված ազերի պատգամավորներին կրկին ընդունել ԵԽԽՎ՝ ստանձնելով Վերին Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ իրականացված երկրորդ ցեղասպանության գլխավոր հանցագործի՝ Ադրբեջանի պաշտպանությունը:
Եթե թուրք ընտրողների մեծամասնության ձայները հավաքած կուսակցության առաջնորդների նախընտրությունն այսպիսինն է, ապա նրանց ձայն տվողների մոտեցումներում արդյո՞ք կարելի է սպասել մեծ փոփոխությունների: (հռետորական հարց-խմբ.)
Սա ոչ միայն Թուրքիայում, այլև թուրքերի գաղթի ծավալներով առաջատար եվրոպական երկրներում այդ կուսակցություններին ձայն տված արտագաղթողների տեսանկյունից է վավեր: Այդպիսի երկրներ են մասնավորապես Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները:
- Դուք որպես մարդ ինչպե՞ս եք ընկալում հայ ժողովրդի ցավը, եթե հայ ժողովրդի զավակ լինեիք, Ձեզ համար ինչը՞ կլիներ այս վերքի բուժման տարբերակ:
- Որպես մարդ և սոցիալիստ մի լրագրող՝ ես ընկալում եմ հայ ժողովրդի ցավն այնպես, ինչպես ընկալում եմ աշխարհի բոլոր շահագործված ու ճնշված ժողովուրդների ցավը, Թուրքիայի քուրդ, ասորի, հույն և եզդի ժողովուրդների ցավը:
Իսկ այս ցավի վերացումն առաջին հերթին կապված է թուրքական պետության կողմից ցեղասպանության փաստի և ցեղասպանության ու տեղահանության զոհ դարձած ժողովուրդների այսօր ողջության մեջ գտնվող թոռների ճանաչման հետ:
Թուրքերի կողմից Անատոլիայի (նկատի ունի ներկայիս Թուրքիայի ողջ տարածքը-խմբ.) բռնագրավումից առաջ այս տարածաշրջանում քաղաքակրություն տեղծած ազգերի երեխաների իրավահավասարությունն ու ազատությունը բոլոր պլաններում պետք է ճանաչվեն: Պետք է վերջ դրվի սփյուռքում նրանց ներկայացուցիչների վրա իրականացվող հարձակումներին և Ադրբեջանում գոյություն ունեցող բռնապետության հետ մեղսակից լինելուն:
- Ի՞նչպես եք գնահատում Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի որդեգրած պետական դիրքորոշումը:
- Հայոց ցեղասպանության հարցում մարդկային արժանապատվությանը հարիր չեմ համարում ոչ միայն Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը, այլ մի քանի բացառությամբ՝ բոլոր քաղաքական կուսակցությունների և սոցիալ մշակութային կազմակերպությունների ու մեծ մեդիայի դիրքորոշումը/վերաբերմունքը:
Ես սա ասում եմ որպես լրարգող, ում 40-ականներին և 50-ականներին նախակրթարանում, միջնակարգ դպրոցում, վարժարանում և համալսարանում պարտադրել են սա, ով դրան զուգահեռ նախ մասամբ, ապա նաև ամբողջությամբ կարողացել է փրկել ինքն իրեն բոլոր տարբեր ազգերի ու իսլամից բացի այլ ազգերի և այդ թվում հայերի կրոնն ու հավատալիքները ձախ միտքը թշնամի համարող ռասիստական ուղեղի լվացումից:
Թուրքիայում և աքսորի ընթացքում տասնյակ տարիներ իմ կողմից պայքարի վերածված ձախակողմյան շարժումն էլ պատասխանատու էր պատմության առաջ՝ մինչև 2007-ի Հրանտ Դինքի սպանությունն այս ամոթալի ժխտողականության դեմ լռելու և ժխտողների պետության կառավարությունից պատասխան չպահանջելու համար: Այս ցավալի փաստն իր ամբողջ մերկությամբ իմանալն ու այդ հարցում կողմնորոշվելն ինձ համար հնարավոր եղավ ոչ թե Թուրքիայում, այլ 1971-ի մարտի 12-ի հեղափոխությունից հետո սկսված մեր աքսորական կյանքի ընթացքում...
Որպես երկաթգծի աշխատակցի զավակ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուղիղ ականատեսն եմ եղել Անատոլիայի տափաստանի գյուղերում ժանդարմերիայի կողմից աղքատ գյուղացու նկատմամբ գործադրված դաժանությանը, ինչը բացատրվում է ընթացքող պատերազմի պատրվակով: Այդ գյուղերից մեկն էլ եղել է Կայսերի նահանգի Մունջուսուն գյուղը...
Մունջուսուն պատմական հայկական գյուղ է, որը 1915-ի ցեղասպանության և տեղահանության ժամանակ զրկվել է հայ բնակչությունից և ում փոխարեն այն բնակեցվել է Հունաստանից և Մակեդոնիայից եկած թուրք ներգաղթյալներով:
Այն միջանկյալ կայարանում, որտեղ հայրս էր աշխատում, դպրոց չկար և այդ իսկ պատճառով էլ այդ գյուղում եմ ապրել որպես գաղթական/գաղթած աշակերտ: Մունջուսուն, որտեղ անցյալից և ոչ մի հետք չի թողնվել, մի հայկական գյուղ է, ինչի մասին ես տասնյակ տարիներ հետո՝ աքսորի ընթացքում էի կարողանալու իմանալ:
Իմ երիտասարդ լրագրող տարիներին՝ 1955-ի սեպտեմբերի 6-ից 7-ն անձամբ ականատեսը եղա Իզմիրում կատարված անողորմությանը՝ ոչ թուրք և ոչ մուսուլման իզմիրցների նկատմամաբ իրականացված հարձակումներին և նրանց թալանին: Մեր թերթն այս հարցում ունեցած իր դիրքորոշման պատճառով փակվեց ռազմական դրության ժամանակ, իսկ մեր գլխավոր խմբագիրը՝ ձերբակալվեց:
Իմ երիտասարդության քաղաք Իզմիր... հելլենիստական դարում կառուցված և դարեր ի վեր Հունաստանի ու Բյուզանդիայի տիրապետության տակ եղած մի քաղաք է, որը 15-րդ դարում օսմանյան գերիշխանության տակ մտնելուց հետո իր տնտեսության կենսունակության համար մեծապես պարտք է լևանտներին, հույներին, հայերին և հրեաներին:
Սակայն այդ նույն Իզմիրում ևս թե ուսուցիչների ասոցիացիայում, թե իմ աշխատած ընդդիմադիր թերթում, թե արհմիությունում, թե կալանքից ազատված կոմունիստ ընկերների շրջանում 1915-ի ցեղասպանության մասին թեկուզ մեկ բառ չեմ մտապահում: Սև ծովի տարածաշրջանում 1919-ին իրականացված Պոնտոսի ցեղասպանությունից էլ, Էգեյան տարածաշրջանում 1922-ի հույների ցեղասպանությունից էլ չեմ մտապահում...
Թե՞ Ստամբուլում: Իմ աշխատած թերթերում, նույնիսկ «Թուրքիայի աշխատավորիների կուսակցությունում» (TİP), որտեղ պայքարել եմ, որտեղ 1964-ի 1-ին կոնգրեսում կենտրոնական կառավարման խորհրդի անդամ եմ ընտրվել, որում ունեցել եմ հայ, հույն, հրեա, սուրյանի, քուրդ ընկերներ, գործընկերներ, ճանապարհի ընկերներ...
Նույնիսկ 1971-ի մարտի 12-ից հետո՝ մինչև Թուրքիայից հեռանալս, չեմ մտապահում, որ 1915-ի աքսորը լուրջ կերպով օրակարգ բերված լինի և կամ դրա մասին հարցազրույցի մակարդակում խոսված լինի:
Այդ տարիներին սոցիալիստական երկրներում գտնվող «Թուրքիայի կոմունիստական կուսակցությունից» ևս, որի «Bizim Radyo» (թարգմ.՝ Մեր ռադիո) և «Yeni Çağ» (թարգմ.՝ Նոր դար) ամսագրերի հրապարակումներին հետաքրքրությամբ հետևել ենք, 1915-ի ցեղասպանության հարցում որևիցե հայտարարություն և կամ քննադատություն չենք լսել, չնայած այն բանին, որ կենտրոնական կառավարությունում ծագումով հայ անդամներ ևս եղել են:
1965-ին՝ ցեղասպանության 50-ամյակին, տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների մասին թեման նույնիսկ օարակարգ չի բերվել: Այս թեմայով արտերկրից ստացվող նորություններում եղած «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իմպերիալիստների դրդմամբ ժողովուրդները միմյանց դեմ են հանվել» շեշտադրումների միջոցով եղելությունը կոծկելու փորձ է կատարվել:
Խոսող չի եղել նաև «Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության կենսունակությունից, ինչպես նաև այն մասին, որ մարդասպանների մեծամասնությունն էլ հանրապետական ժամանակահատվածում եղել է իշխանական կադրերում:
- Ձեր մասնագիտական գործունեության ընթացում եղել է արդյո՞ք Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող դեպք, որը մինչ օրս մոռանալ չեք կարողանում:
- Այս հարցում ինձ համար կա մի շրջադարձային կետ, որի մասին ես երբեք չեմ մոռանա. մի բելգիական հիշողություն... 1971-ի հեղափոխությունից հետո Թուրքիայում իշխող ռեժիմի դեմ մեր իրականացրած բողոքի ակցիաների օրերն էին: Մի երեկո բելգիացի մեկ այլ լրագրողի հետ Բելգիայի ռադիո-հեռուստատեսության գեղարվեստական խմբագիր Մարսել Քրոեսի բնակարանում էինք: Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մեր պատմածները լսելուց հետո նա մի հարց տվեց. «Ի՞նչ եք մտածում հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին»:
Ինչ ցավ էր. պատասխան գտնել չկարողացա, իսկ այդ նվաստացումը տարիներ շարունակ քարշ տվեցի ինձ հետ:
1915-ի ցեղասպանությունը և տեղահանումը մտավ Թուրքիայից ձախերին աքսորելու օրակարգ, սակայն 70-ականներից հետո տարբեր երկրներում սկսված հայերի, ասորիների և քրդերի մասսայական գաղթի կազմակերպումը հաջողվեց իրականացություն դարձնել ավելի վաղ այդ երկրներում ստեղծված սփյուռքի հետ կապերի ստեղծմամբ ուժերը համատեղելու շնորհիվ:
70-ականների երկրորդ կեսին, «Թուրքիայի աշխատավորների կուսակցությանն» (TİP) աջակցելու նպատակով Եվրոպայում իմ կողմից ստեղծված և իմ նախագահությամբ գործած «Միություն ժողովրդավարության համար» քրդական աշխատավորա-կրթական կազմակերպությունը, որը հետագայում ստացավ «Բրյուսելի քրդական ինստիտուտ» անունը, ամրության և գործողություններ իրականացնելու մշտական միասնության մեջ է եղել Թեքոշերի հետ (ՔԲԿ/PKK-ի անդամ): Առաջին անգամ այդ միասնության շնորհիվ է եղել, որ քուրդ ընկերներից շատ բան ենք իմացել հայերի և քրդերի ցեղասպանությունների մասին:
Սեպտեմբերի 12-ի հեղափոխությունից հետո որպես «Միություն ժողովրդավարության համար» կազմակերպության Եվրոպայի կոմիտեի հրատարկմամբ զբաղվող մարմին Բելգիայում տպագրում էինք «Tek Cephe» (Միակ ճակատ) անունով թերթ: «ԱՍԱԼԱ» (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կազմակերպության կողմից 1981-ի մարտին Փարիզում երկու թուրք դիպլոմատ էր սպանվել, որից հետո հրապարակվել էր մի հայտարարություն, որտեղ թուրքական կողմի առաջ պահանջ էր դրվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս դեպքի առթիվ «Միություն ժողովրդավարության համար» կազմակերպության Ֆրանսիայի կոմիտեն Հայոց ցեղասպանության և «ԱՍԱԼԱ»-ի գործողությունների թեմայով բավականին երկար մի վերլուծություն պատրաստեց և ուղարկեց կազմակերպության Եվրոպայի կոմիտե: Վերլուծության տեքստում «ԱՍԱԼԱ»-ի գործողությունները քննադատվում էին, սակայն ընդգծվում էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:
Երկու թողարկմամբ հրապարակվելիք գրության առաջին մասի դուրս գալուց հետո մեծ արձագանք եղավ Բրյուսելում մեր կողմից հյուրընկալված կուսակցությունների առաջնորդներից: Չնայած դրան, ես որպես «Միություն ժողովրդավարության համար» կազմակերպության Եվրապոյի կոմիտեի նախագահ տեր կանգնեցի Ֆրանսիայի կոմիտեի գրությանը և 1981-ի 2-րդ թողարկման մեջ հրապարակեցի դրա 2-րդ մասը՝ առանց որևիցե փոփոխություն կատարելու:
«Tek Cephe»-ի ունեցած պայքարի կողմնորոշումը, չնայած ազգային ճնշումներին, հետագա տարիներին ևս ներկայացրել ենք՝ «İnfo-Türk»-ի տեղեկագրերով և գրքերով: Այդ ընթացքում Եվրոպայի խորհրդարանի (ԵԽ) սոցիալիստական խմբի նախագահ Էրնեստ Գլիննեն, ում հետ լավ հարաբերություններ ունեինք, 1983-ի սեպտեմբերի 20-ին թուրքական կառավարությանը 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ պարունակող առաջարկ ներկայացրեց խորհրդարանի նախագահությանը:
1985-ի հունվարի 3-ին էլ Ֆրանսիայի «A2» հեռուստատեսությունը թողարկեց «Թուրքիան՝ կոշիկների տակ» վերնագրով մի վավերագրական: Դրանում տեղ էր գտել Թուրքիայում ոչ թուրք ժողովրդի նկատմամբ գործադրված ճնշումների թեմայով մի բանավեճ: Ինչ ափսոս, որ Ֆրանսիայում եղած թուրքերից և ոչ մեկը համարձակություն չունեցավ մասնակցելու այդ բանավեճին և այդ իսկ պատճառով հրավիրեցին ինձ՝ Բրյուսելից: Փարիզում քրդական ինստիտուտի անունից Նեզան Քենդալը և ես՝ «Info-Türk»-ի անունից, Թուրքիայում քրդերի, հայերի, ասորիների, հույների և ժողովրդավար մտածողության տեր թուրքերի նկատմամբ իրականացվող նոր ճնշումների վերաբերյալ մանրամասն տեղեկություն տարամադրեցինք և կոչ արեցին Եվրոպային անտարբեր չլինել այդ ճնշումների նկատմամբ:
Հաջորդ օրը «Hürriyet» թերթն իր գլխագրին հայտնված գրառմամբ ինձ մեղադրեց Թուրքիայի նկատմամբ թշնամանք ցուցաբերելու մեջ:
1987-ի հոկտեմբերին կրկին որպես «İnfo-Türk» հրապարակեցինք «Սև գիրքը», որը մանրամասն տեղեկություններ էր պարունակում Թուրքիայում տեղի ունեցող բոլոր ճնշումներին և դաժանություններին զուգահեռ քրդերի, հայերի, ասորիների դեմ իրականացվող ցեղասպանության և նրանց նկատմամբ գործադրվող ճնշումների մասին:
Մենք 1980-ի սեպտեմբերի 12-ին զրկվեցինք Թուրքիայի քաղաքացիությունից: Այս գրքի հրապարակումից և դրանից հետո մեր կողմից այդ ժամանակահատվածում Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալին Բրյուսելում ուղղված անհանսգստացնող հարցերի պատճառով մենք Թուրքիայի հյուպատոսության կողմից երկրորդ անգամ ծանուցվեցինք մեր քաղաքացիությունից զրկվելու մասին:
Մինչ Թուրքիայում գտնվող մարդու իրավունքների խախտւմների «Բելգիայի ժողովրդավար հայերի միությունը» «Բելգիայի ասորական ինստիտուտի» և «Բրյուսելի քրդական ինստիտուտի» հետ միասին հանդես էր գալիս տարբեր հրապարակումներով և միջոցառումներով, Բրյուսելում ստեղծվեց «Եվրոպա-հայկական ֆեդերացիան», որը 1915-ի ցեղասպանության ճանաչման համար մղվող մեր պայքարին նոր ուժ հաղորդեց:
Մեր միասին ստեղծած կոլեկտիվը 2005-ին՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, 2006-ին՝ մարտի 12-ի հեղափոխության 35-րդ տարելիցին և 2007-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարում իրականացված միջոցառումներով ու ամեն տարվա ապրիլի 24-ին ցեղասպանության հուշարձանի առաջ կազմակերպվող հիշատակի հավաքներին ցուցաբերած աջակցությամբ մեծ ներդրում է ունեցել ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում:
Այս հավաքներում իմ ունեցած ելույթների պատճառով ես մշտապես թիրախավորվել եմ Բրյուսելում Թուրքիայի դեսպանության և դրա հրամանների ներքո գործող թուրքական մեդիայի կողմից:
Իսկ ամենավերջում այս հարձակումներին մասնակից դարձավ նաև Ադրբեջանը: Ադրբեջանի կողմից շրջափակման տակ գտնվող Վերին Ղարաբաղի ժողովրդի հետ համերաշխության մեջ լինելու մասին մեր ստորագրած հայտարարության համար ես էլ, իմ կին Ինջին էլ թիրախավորվեցինք 2023-ի օգոստոսի 23-ին Բաքվում գործող ազերական կայքերի կողմից:
Դրանցում տեղ գտած «Ո՞վքեր են Ադրբեջանի վրա հարձակվող թուրք մտավորականները» վերնագրով նյութում տեղադրված էին նաև մեր լուսանկարները:
Այնպես, ինչպես ասացի նաև սկզբում, ոչ միայն Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է ամոթալի մարդկային արժեքների տեսանկյունից, այլ նաև մի քանի բացառություններով այդպիսինն են բոլոր քաղաքական կուսակցությունների, սոցիալ-մշակութային կազմակերպությունների և մեծ մեդիայի դիրքորոշումը/վերաբերմունքը: Սա փոխելու համար ավելի երկար տարիների պայքար է անհրաժեշտ:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հոդվածում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
2. Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |