Քաղաքական15:14, 26 Ապրիլ 2024
Թուրքիայի մի շարք համալսարաններ աջակցում են ամերիկյան ուսանողների հակաիսրայելական ցույցերին

Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի համալսարանում անցյալ շաբաթ սկսվել էին հակաիսրայելական ցույցեր, որոնք տարածվել են մի շարք այլ համալսարաններում։ Այս կապակցությամբ, Թուրքիայի մի շարք համալսարաններ աջակցություն են ցուցաբերել ամերիկացի ուսանողներին։ Հակաիսրայելական ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Անկարայի համալսարանը։
Այնտեղ մասնավորապես նշվում է.
«Ավելի քան 6 ամիս է, ինչ բռնություններ են իրականացվում համալսարանների, ուսանողնեի նկատմամբ։ Կոլումբիայի,Յեյլի, Նյու Յորքի, Հարվարդի համալսարաններից ուսանողները պահանջում են աջակցել Գազայում հրադադարի կոչերին և խզել հարաբերություններն Իսրայելի հետ կապ ունեցող կազմակերպությունների հետ»։
Նշվում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
«Համալսարականների խաղաղ արձագանքին ցուցաբերվել է անհամաչափ արձագանք, որը համարվում է հարված մարդու հիմնարար իրավունքներին և ակադեմիական ազատությանը, ինչի համար մենք խորապես ցավում ենք և խստորեն դատապարտում,- ընգծվում է հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։

Փարիզում կայացել է «Խաղաղություն և անվտանգություն Ուկրաինայի համար» խորագրով հանդիպումը, որի ընթացքում հանդիպել են Թուրքիայի փոխնախագահը, Հունաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահը։

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի ու Սիրիայի հարցը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |