Քաղաքական11:15, 26 Ապրիլ 2024
Էրդողանն ընդունել է Ղազախստանի վարչապետին

Ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկթենովին: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ:
Էրդողանն ընդգծել է, որ իսրայելական իշխանությունները փորձում են իրենց քաղաքական ապագայի պատրվակով հրահրվող բախումներն ընդլայնել ամբողջ տարածաշրջանի մասշտաբներով, ապա նշել, որ իր առաջնահերթությունն է տևական հրադադարի անհապաղ հաստատումը:
Թուրքիայի նախագահը, խոսելով այս հարցում «Թյուրքական պետությունների միության» (TDT) կողմից իրականացվող գործողություններից, ասել է, որ այն էլ ավելի համապարփակ համագործակցություն կարող է ունենալ Գազայում գտնվող քաղաքացիական անձանց օգնություն հասցնելու համար:
Կողմերը քննարկման սեղանին են դրել նաև համատեղ ռազմարդյունաբերությանը, հակաահաբեկչական պայքարին, տնտեսությանը և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |