Քաղաքական14:50, 29 Ապրիլ 2024
Հունաստանի ՊՆ նախարար. «Մենք պետք է կարողանանք զսպել Թուրքիային»

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական Սալիոնիկ քաղաքում կազմակերպված «Beyond 2024» ցուցահանդեսի շրջանակներում խոսել է թուրքական ռազմարդյունաբերության մասին:
Նա, ուշադրություն հրավիրելով Թուրքիայի ռազարդյունաբերության ձեռբերումների վրա, ընդգծել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) զսպելու համար հակաօդային և հակադրոնային պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին:
«Օրինակ մեր հարևան Թուրքիայի նավաշինության ծրագրին նայե՛ք: Դրոնային ծրագրին նայե՛ք: Մենք նրանց պետք է խելքին մոտ պատասխան տանք: Ես չեմ ասում, որ պետք է մտնել մրցակցության մեջ՝ տեսնելու համար, թե ով է առաջինը լինելու: Մենք ցանկանում ենք պաշտպանել ինքներս մեզ և միաժամանակ ունենալ զսպելու կարողություն»,-ասել է հույն նախարարը:
Ըստ Դենդիասի՝ այժմ Հունաստանի զինված ուժերում վերոնշյալը ենթադրող ծրագիր է իրականացվում ու դրա կյանքի կոչման համար հատկացվել է 2 մլրդ դոլար: Նա նաև հավելել է, որ այն Հունաստանի բանակում մինչ օրս իրականացված ամենամեծ ռեֆորմն է:
Թուրքական մամուլը Դենդիասի այդ դիտարկումներին աձագանքել են հետևյալ կերպ. «Թուրքական ԱԹՍ-ների և հարվածային ԱԹՍ-ների ունեցած ձեռքբերումները ստիպել են հարևանին գործի անցնել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |