Հոդված15:59, 30 Ապրիլ 2024
Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ.

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Թուրքիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունները ձևավորվել են 90-ականների սկզբին` Հայաստանի անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից ՀՀ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչելուց հետո:
Չնայած այ հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանիորեն (թուրքական կողմից) փակ է սկսյալ 1993թ-ի ապրիլից, այդուհանդերձ երկու երկրների գործարարները քայլեր են ձեռնարկել միմյանց միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու համար:
Այսպիսով 2000-2023թթ Թուրքիայի Հայաստան արտահանումների թվերը (ըստ արտահանող երկրի) գտնվում են զարգացման միջին մակարդակի վրա՝ 40.46 մլն-ից հասնելով 99.7 մլն դոլարի: Իսկ ըստ ծագման երկրի՝ արտահանումների թիվը զգալիորեն աճել է՝ 0-ից հասնելով 337.07 մլն դոլարի: 2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Նշենք, որ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է շուրջ 600 անուն ապրանքատեսակ, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվում է ընդամենը 20 տեսակ ապրանք (հիմնականում ոսկի, խոշոր եղջերավոր անասունների կաշի, խմիչքներ և այլն):
Երկու երկրների առևտրաշրջանառությունը հիմնականում պայմանավորված է թուրքական կողմի որոշմամբ՝ արգելել հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիա, թե ոչ։ Հայկական արտադրության ապրանքները, որոնք հայտնվում են Թուրքիայում, տեղափոխվում են անձնական ուղեբեռով։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման պայմաններում թուրքական արտադրանքը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոդվածում նշվում է, որ մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ:

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |