Քաղաքական09:34, 30 Ապրիլ 2024
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առջնորդը Էրդողանի հետ կհանդիպի մայիսի 2-ին

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող կուսակցության առաջնորդը մայիսի 2-ին նախագահականում կհանդիպի Թուրքիայի նախագահ և իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նշվում է, որ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ղեկավար Էրդողանի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Այդպիսիք են թոշակների չափին, տեղական ինքնակառավարման մարմինների կուտակած պարտքերին, չնշանակված ուսուցիչներին, Գեզի այգու ցույցերի (2013) առթիվ հարուցված դատական գործին, մայիսի 1-ին աշխատավորների օրվա տոնման արգելքին, «Թուրքիայի աշխատավորների կուսակցության» (TİP) անդամ Ջան Աթալային պատգավորի մանդատից զրկելու հետ կապված գործընթացին, սահմանադրության փոփոխություններին և երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |