Քաղաքական18:49, 02 Մայիս 2024
Թուրքիան միանում է Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ հարուցված գործին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսլով, որի ընթացքում Ֆիդանի հնչեցրած հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
«Առաջին անգամ այստեղից ուզում եմ հայտարարել. մենք որոշել ենք ներգրավվել Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված գործին»,- նշել է Ֆիդանը։
Միջանկյալ նշենք, որ Հարավային Աֆրիկան հայց էր ներկայացրել Արդարդատության միջազգային դատարան, ըստ որի՝ Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը լայնորեն տարածվել են համաշխարհային մամուլում։ Մասնավորապես բրիտանական «Middle East Eye» կայքը գրել է. «Թուրքիան այս քայլով նպատակ ունի ամրապնդել Հարավային Աֆրիկայի գործը»։
Կատարական «Al Jazeera»-ում Ֆիդանի հայտարարությունը հրապարակվել է հետևյալ վերնագրով՝ «Արդարադատության միջազգային դատարանը կարող է թույլ տալ պետություններին միջամտել գործերին և արտահայտել իրենց կարծիքը»։ Ըստ ամերիկյան «Bloomberg»-ի՝ «Թուրքիան ցանկանում է միանալ Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ հարուցված ՄԱԿ-ի գործին»։
Իրանական Press TV-ին նշել է, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդին ամեն պարագայում աջակցելու խոսք է տվել և միացել է Հարավային Աֆրիկայի Արդարադատության միջազգային դատարանում «Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»։
Իսկ հնդկական «Firstpost»-ը Ֆիդանի հայտարարության վերաբրյալ գրել է․ «Թուրքիան կմիանա ՄԱԿ-ի դատարանում Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ հարուցված ցեղասպանության գործին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |