Ռազմական12:46, 03 Մայիս 2024
Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Թուրքիան մտադիր չէ իր S-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը CNN Turk-ի հետ զրույցում։
Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կա այդ համակարգերն Ուկրաինային փոխանցելու խնդրանք, թուրք պաշտոնյան արձագանքել է. «Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր S-400 ՀՕՊ համակարգերը»:
Գյուլերը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ին Թուրքիային դուրս էր թողել F-35-ների համատեղ արտադրության ծրագրից։ Իսկ պատճառը Ռուսաստանից Թուրքիայի գնած S-400 համակարգերի գործարքն էր։
Նախարարը պնդել է, որ Հունաստանի F-35 կործանիչները փաստացի չեն կարող դիմակայել Թուրքիային օդուժին Էգեյան ծովում։
«Մեր KAAN-ն արդեն ճանապարհին է: Մենք կստեղծենք մեր սեփական ինքնաթիռը. Հայտնի չէ, թե մեր ամերիկացի ընկերներն ինչ որոշում կկայացնեն F-35-ի հետ կապված, և տեղական ինքնաթիռները կսկսեն ծառայության անցնել ճիշտ ժամանակին»,-նշել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |