Քաղաքական16:44, 06 Մայիս 2024
Էրդողանը պատրաստվում է ևս մեկ անգամ հանդիպել ընդդիմադիր առաջնորդի հետ

Մայիսի 2-ին հանդիպել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են գտնվել նաև կուսակցությունների այլ ներկայացուցիչներ. ԺՀԿ-ից՝ Ստամբուլի պատգամավոր Նամուք Թանը, իսկ ԱԶԿ-ից՝ խորհրդարանում կուսակցության խմբի փոխնախագահ Մուսթաֆա Էլիթաշը:
Հանդիպման օրակարգը եղել է սահմանադրության փոփոխությունը, որին զուգահեռ քննարկվել են նաև կյանքի թանկությանը, թոշակների չափին, ուսուցիչներին նշանակումներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:
Հանդիպումը տևել է 1.5 ժամ: Ավարտվելուն պես Օզելն ուղևորվել է ԺՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:
Այնուհետև ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի առաջնորդների հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել իշխող կուսակցության փոխնախագահ Օզել Չելիքը:
Նա հայտնել է, որ գլխավոր ընդդիմադիր և իշխող կուսակցության ղեկավարների հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, ինչպես նաև այն, որ Էրդողանն ընդգծել է նման ֆորմատով հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:
Չելիքը նշել է նաև, որ Էրդողանը պատրաստվում է պատասխան այց կատարել ԺՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ հանդիպելու Օզելի հետ:
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ պատասխան հանդիպումը կազմակերպվելու է առաջիկա օրերին:
Նշենք, որ նախքան Էրդողանի հետ հանդիպելն Օզելը հեռախոսազրույց էր ունեցել ԺՀԿ-ի նախկին առաջնորդների հետ, այդ թվում՝ 2023-ի համապետական ընտրություններում կուսակցությունն առաջնորդած Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |