Քաղաքական16:40, 06 Մայիս 2024
Թուրքական կայքը անդրադարձել է Թրամփի նախագահության շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններին

2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ԱՄՆ 60-րդ նախագահի ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքական կայքը հետահայաց հրապարակել է Թրամփի նախագահության շրջանում երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը։
Ըստ կայքի՝ Թրամփի նախագահության շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում բազմաթիվ շրջադարձային պահեր են տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաստատվել էին հատուկ հարաբերություններ, բայց մյուս կողմից լարվածություն կար մի շարք հարցերի շուրջ՝ Սիրիայի հարցից մինչև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալություն։
Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր սիրիական և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG), Թուրքիայում ազատության և իրավունքների, 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։
Նշենք, որ Բրանսոնը 1990-ականներից հոգևորական է եղել Իզմիրի եկեղեցում և ձերբակալվել է 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին աջակցելու համար և ձերբակալվել 3 տարով։
Ամերիկացի հոգևորականի ձերբակալումը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը դիմեց Էրդողանին Բրունսոնին ազատ արձակելու պահանջով՝ նշելով, որ հակառակ դեպքում Թուրքիան կենթարկվի պատժամիջոցների։
ԱՄՆ պատժամիջոցների մասին որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և դատավճռից մեկ օր անց որոշում կայացվեց վերացնել տնային կալանքը և երկիրը լքելու արգելքը ու նա վերադարձավ ԱՄՆ։
Կայքը, անդրադառնալով ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին, նշել է, որ նրա նկատմամբ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան մեղադրանք էր առաջադրել։ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով, սակայն ԱՄ-ն մերժել էր, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերութունները էլ ավելի էին լարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |