Քաղաքական17:27, 06 Մայիս 2024
Քուվեյթի էմիրն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա
Քուվեյթի 83-ամյա էմիր Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա։ Նշվում է, վերոնշյալ այցը 7 տարի անց Քուվեյթից Թուրքիա էմիրի մակարդակով առաջին պաշտոնական այցն է։ Նշվում է, որ երկու երկրների միջև մարդկային շփումները, որոնք հատկապես ակտիվացել են վերջին տարիներին, վերածվել են հարաբերությունների կարևոր հարթության։
Թուրքիան դարձել է Քուվեյթի քաղաքացիների համար զբոսաշրջության, բժշկության և անշարջ գույքի ներդրումների ոլորտում ամենանախընտրելի երկրներից մեկը։ Քուվեյթը բնակչության թվաքանակով Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկ ուղարկող երկրներից է, իսկ Քուվեյթի քաղաքացիներն առաջին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Նշվում է, որ Թուրքիան նպատակադրված է Քուվեյթի հետ ավելի ամրապնդել տնտեսական, առևտրային, բժշկության, զբոսաշրջության,կապալառության, էներգետիկ և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում առկա համագործակցությունը։ Այցի շրջանակներում երկու երկրների միջև կստորագրվեն համաձայնագրեր, որոնք զգալի ներդրումներ կունենան վերոնշյալ ոլորտներում։
Այցի շրջանակներում բացի երկկողմ հարաբերություններից խորհրդակցություններ կանցկացվեն նաև Գազայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական և եղբայրական հարաբերություններ՝ հիմնված պատմական խորը արմատացած կապերի վրա և 2024-ին լրանում է Թուրքիայի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |