Ռազմական11:20, 07 Մայիս 2024
Forbes. «Թուրքիան S-400 հրթիռային համակարգերը կտեղակայի Իրաքի հետ սահմանին»

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է վերլուծություն, որտեղ անդրադառնում է Թուրքիայի` Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնմանը։ Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին Թուրքիան ձեռք է բերել S-400 հրթիռային համակարգեր և ծրագրում է դրանք որպես պաշտպանական գիծ տեղակայել Իրաքի հետ սահմանին։
Վերլուծության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ բացառվում է, որ այդ համակարգերը տեղափոխվեն այլ երկիր, դրա փոխարեն դրանք կօգտագործվեն սահմանին անվտանգային սպառնալիքների դեմ։
Ըստ «Forbes»-ի Թուրքիայի այս ռազմավարական քայլը համարվում է երկրի պաշտպանական ռազմավարության կարևոր շրջադարձային կետ։ ՌԴ-ից գնված երկու միավոր S-400 համակարգը և ավելի քան 120 հեռահար հրթիռները կարևոր դեր կխաղան պոտենցիալ հակամարտության գոտիներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |