Մշակութային10:41, 07 Մայիս 2024
Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը (Լուսանկար)

Թուրքիայում տեղի կունենա պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի հոդվածաշարն ուղկեցող նկարներից կազմված «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքի ցուցահանդեսը:
«Գումգափուի հայ ձկնորսների հետ միասին» hոդվածաշարը, որի հիման վրա կազմվել է ֆոտոշարքը, հրապարակվել է 1952-ի մայիսի 21-ից 27-ը՝ Ստամբուլում տպագրվող հայկական «Ժամանակ» օրաթերթում:
Գյուլերի կողմից 24 տարեկանում գրի առնված հոդվածներում նկարների ուղեկցությամբ պատմվել է ձկնորսների կացարանի, այդտեղ աշխատող մարդկանց և նրանց ապրելակերպի մասին:
Պատմության էջերում այն մնացել է որպես Գյուլերի հաջողած ֆոտոռեպորտաժներից մեկը, որն իրեն մոտ ապագայում պետք է հաջողություններ բերեր՝ միջազգային կարիերա կերտելու տեսանկյունից:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Ցուցահանդեսը մեկնարկելու է մայիսի 8-ին Արա Գյուլերի թանգարանում և տևելու է մինչև այս տարվա հոկտեմբերի 27-ը:
Հնարավոր է լինելու նաև գնել ցուցահանդեսի նույնանուն գիրքը՝ թանգարանում գտնվող խանութից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |