Ռազմական12:33, 07 Մայիս 2024
Թուրքիայի ռազմածովային ուժերում մեկնարկել է 3 խոշոր զորավարժություն

Թուրքիայի զինված ուժերում մեկնարկել է «DENİZKURDU-II/2024», «Uluslararası Anadolu Ankası» և «EFES-2024» զորավարժությունները։
Նշվում է, Uluslararası Anadolu Ankası զորավարժությունը կանցկացվի մայիսի 6-17-ը ընկած ժամանակահատվածում, «DENİZKURDU-II/2024»-ն՝ մայիսի 7-18-ը, իսկ «EFES-2024»-ն կանցկացվի 2 փուլով՝ ապրիլի 25-ից մինչև մասյիսի 8-ը և մայիսի 9-30-ը։
Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Մարմարա, Էգեյան, Արևելյան Միջերկրական և Սև ծովերում։
«Ankas-2024» զորավարժությունը կանցկացվի Թուրքիայի Քոնյա քաղաքի ռեակտիվ բազայի հրամանատարությունում, որին կմասնակցեն Ադրբեջանը, Կատարը, Լեհաստանը, Ռումինյան և Սաուդյան Արաբիան։ Իսկ «EFES-2024»-ի զորավարժությանը կմասնակցի 49 երկիր։
Նշվում է, որ զորավարժությանը կմասնակցեն շուրջ 15.000 մարդ, ստորջրյա հարձակման հրամանատարությունը,100 վերջրյա նավ, 8 սուզանավ, 39 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 28 անօդաչու թռչող սարք, 7 հեռակառավարվող ծովային սարք։
Զորավարժության նպատակն է գնահատել Թուրքիայի ռազմածովային ուժերին կից հրամանատարությունների օպերատիվությունը և կառավարման արդյունավետությունը և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև զորավարժության նպատակն է բարելավել այլ երկրների հետ փոխգործակցությունը։
Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում ստեղծվել է 104 հոգուց բաղկացած զորավարժությունների կառավարման կենտրոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |