Քաղաքական09:36, 08 Մայիս 2024
Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել

Մայիսի 7-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Քուվեյթի էմիր Շեյխ Մեշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը:
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, որի համատեքստում էլ Էրդողանը կարևորել է Քուվեյթի ունեցած դիրքորոշումը: Այն է՝ Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին դեմ լինելը:
Այս թեմային զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական և առևտրական հարաբերություններին:
Էրդողանն ու Սաբահը քննարկել են առկա առևտրաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու նպատակով իրականացվելիք քայլերը: Ընդգծվել է նաև փոխադարձ ներդրումների կարևորությունը:
Թուրքիայի նախագահը հանդիպման ընթացքում Քուվեյթի իր գործընկերոջը վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Քուվեյթի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը:
Հանդիպման ավարտին Էրդողանը Սաբահին պարգևատրել է Թուրքիայի Հանրապետության պետական շքանշանով:
Երկու երկրի ղեկավարների հանդիպմանը հաջորդել է տարբեր գերատեսչությունների, մարմինների և կառույցների միջև 6 փոխըմբըռնման հուշագրի սգտորագրման արարողություն:
Հուշագրերը վերաբերել են գովազդային գործունեությանը, առևտրին, բնակարանաշինությանն ու շրջակա միջավայրին, ռազմարդյունաբերությանը և դրա արտադրանքի մատակարարմանը, աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցությանը և երկու երկրի միջև ռազմավարական երկխոսության հարթակի ձևավորմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |