Քաղաքական14:47, 10 Մայիս 2024
Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում

Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ Հուսեյն Յայմանը հանդես է եկել հայտարարություններով։
Նա մասնավորապես խոսել է Թուրքիայում ТikTok սոցիալական հարթակի արգելափակման մտադրությունների մասին՝ նշելով, որ այդ հարթակը համոզիչ և գոհացնող պատասխաններ չի տվել իրենց։
«Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»,-հավելել է նա։
Յայմանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է պաշտպանել երեխաներին և ընտանիքներին, ապա հայտարարել, որ չնայած արգելափակումներին դեմ լինելու իրենց գործելաոճին, այս դեպքում կարող են քայլեր ձեռնարկել։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ հարցը ցավոք կապված է մի իրականության հետ, որտեղ խոսքով, աաջարկով և կամ խնդրանքով առաջընթաց գրանցել չենք կարող։
Բացի այդ պաշտոնյան X հարթակին (նախկին Twitter) հրավիրել է Թուրքիայում ներկայացուցչական գրասենյակ բացել և հավելել․ «Ոչ ոք չի կարող իրեն վեր դասել այն երկրի կանոններից, որում նա գտնվում է»։
Թուրքական մեդիայում նշվում է, որ այժմ TikTok-ի ապագան Թուրքիայում անորոշ է, ինչը հանրության շրջանում մեծ անհանգստություն է առաջացրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |