Հասարակական11:40, 11 Մայիս 2024
Թուրքիայի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր
Թուրքիայում կայացել է «Թուրքական պետությունների կազմակերպության սոցիալական քաղաքականության 1-ին նախարարական ժողովը, որին մասնակցել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։
Ժողովի շրջանականերում նախարարը հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահի սոցիալական պաշտպանության ազգային գործակալության նախարար Մանսուրբեք Օլլոյորովի հետ և կողմերը մտքեր են փոխանակել կանանց, երեխաների, ընտանիքի և սոցիալական քաղքականության վերաբերյալ։
Թուրքիայի և Ուզբեկստանի միջև կնքվել է «Սոցիալական ծառայությունների ոլորտում համագործակցության փոխըմբռման հուշագիր։ Նշվում է, որ վերոնշյալ փոխըմբռման հուշագրի նպատակն է կիսվել փորձով ու գիտելիքներով և զարգացնել համատեղ նախագծերը՝ բարելավելու ընտանիքներին, կանանց, երեխաներին, հաշմանդամներին և տարեցներին մատուցվող սոցիալական ծառայություններ արդյունավետությունը։
Նշվում է նաև, որ ժողովի շրջանակներում Գյոքթաշը հանդիպել է Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Բահար Մուրադովի և Ղրղզստանի աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Գյունլարա Բատրիրովայի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |