Քաղաքական11:16, 14 Մայիս 2024
ՀԱՄԱՍ-ը պլանավորում է ռազմաբազա հիմնել Թուրքիայում
![ՀԱՄԱՍ-ը պլանավորում է ռազմաբազա հիմնել Թուրքիայում](https://www.ermenihaber.am/news_images/92/275055_1/522.jpg)
Բրիտանական «The Times» թերթը, հիմնվելով Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկությունների վրա, Թուրքիայի և ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ պնդումներ է առաջ քաշում:
Մասնավորապես նշվում է, որ Գազայի հատվածում իշխող խմբավորումը պլանավորում է Թուրքիայում «հատուկ անվտանգային ռազմաբազա» հիմնել:
Բացի այդ, նշվում է, որ դրա նպատակը այլ երկրներում իսրայելական թիրախների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար կոորդինացիոն աշխատանքներն են:
Թերթում նշվել է, որ «Հիմնել ռազմաբազա Թուրքիայում» վերատառությամբ գաղտնի փաստաթուղթն իսրայելական կողմը գտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի աջ ձեռքը համարվող Համզա Էբու Շանաբի Գազայում գտնվող տնից:
Տարածվել են նաև լուրեր այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ուենցած հեռախոսազրույցի ընթացքում ևս նման հարց է քննարկվել:
Խոսքը ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի Կատարից Թուրքիա տեղափոխման վերաբերյալ հարցերի քննարկման մասին է:
Էրդողանը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի:
«Նույնիսկ չեմ լսել մի բան, որը վերաբերում է Կատարի էմիր, հարգարժան շեյխ Թեմիմի կողմից մեր եղբայների հետ կապված ինչ-որ քայլ անելու մասին: Չեմ էլ կարծում, որ այդպիսի ինչ-որ քայլ կարվի»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրք ընդդիմադիրն իշխող կուսակցությանը մեղադրել է երկրի էլեկտրաէներգիան սեփականաշնորհելու մեջ](https://www.ermenihaber.am/news_images/94/279044_1/capture.thumb.png)
Ըստ ԺՀԿ-ական Սեզգին Թանրըքուլուի, Մարդինի և Դիարբեքիրի հրդեհը բռնկվել է քաղաքական շրջանակների կողմից հովանավորվող ընկերությունների անփույթ աշխատանքի հետևաքնով:
![Էրդողան. «Գազան ավիրելուց հետո Իսրայելը հիմա էլ Լիբանանի վրա է աչք դրել»](https://www.ermenihaber.am/news_images/94/279043_2/03.thumb.png)
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զագացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում:
![Ֆահրեթթին Ալթուն. Թուրքիան աշխարհում առաջնորդ պետության դերում է](https://www.ermenihaber.am/news_images/94/279008_1/065.thumb.jpg)
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարի խոսքով, իր երկիրը ռուս-ուկրաինական զինված հակամարտության կողմերի համար վստահելի ֆիգուր է եղել:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։
Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել:
Ծագումով հայ լրագրողը, ով թուրքական լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական վիճակին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մանրամասներ է ներկայացրել հունիսի 11-ին Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:
Միջազգային Հիդրոէլեկտրականության միությունը հրապարակել է «Հիդրոէելեկտրական էներգետիկայի պատկերը 2024» զեկույցը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |