Քաղաքական16:42, 14 Մայիս 2024
Էրդողանը նախատել է Հունաստանի վարչապետին ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կոչելու համար

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը պաշտպանող հերթական հայտարարությունը։
Մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Էրդողանը միջամտել է վերջինիս խոսքին, երբ նա, խոսելով «ՀԱՄԱՍ»-ի մասին, այն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։
Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ իր հույն գործընկերն օգտագործում է ահաբեկչական կազմակերպություն անվանումը՝ «ՀԱՄԱՍ»-ին բնութագրելու համար և շեշտել, որ այն պաղեստինյան դիմադրական շարժում է, իսկ դրա անդամները՝ դիմադրության մարտիկներ։
Թուրքիայի նախագահի այս միջամտությանն են անդրադարձել իսրայելական, բրիտանական և արաբական որոշ լրատվամիջոցներ։
Իսրայելական մամուլը դատապարտել է Էրդողանին՝ «ՀԱՄԱՍ»-ին պաշտպանելու համար, բրիտանական մամուլը նշել է, որ Էրդողանն աջակցում է խմբավորմանը, իսկ արաբական մամուլը գրել է, որ Թուրքիայի նախագահը քննադատել է «Հյուսիսատլանտյան դաշինքի»-ի (ՆԱՏՕ) իր դաշնակցին «ՀԱՄԱՍ»-ի պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |