Քաղաքական11:54, 14 Մայիս 2024
Թուրքիայի մեջլիսի նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի Ղազախստանում

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Նուման Քուրթուլմուշն ընդունել է Անկարայում Ղազախստանի դեսպան Յերկեբուլան Սապիևին:
Հանդիպման ընթացում Քուրթուլմուշն ասել է, որ երկու երկրի միջև բոլոր ոլորտներում առկա են լավ հարաբերություններ, իսկ վերջին շրջանում իրականացված փոխադարձ այցերը մեծ ներդրում են ունենում այդ հարցում:
Թուրքիայի մեջլիսի նախագահը հայտնել է նաև, որ առաջիկայում խորհրդարանական պատվիրակությամբ պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան, ինչպես նաև ընդգծել թյուրքական աշխարհի համար Ղազախստանի ունեցած կարևորությունը:
Քուրթուլմուշը ցավակցություն է հայտնել ապրիլի 7-ին Ղազախստանում տեղի ունեցած ջրհեղեղների կապակցությամբ և հայտնել, որ Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ օգնություն տրամադրել:
Թուրք պաշտոնյան շնորհակալություն է հայտնել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Ղազասխատանի ցուցաբերած օգնության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |