Քաղաքական09:21, 15 Մայիս 2024
Հանդիպում Թուրքիայի, Ադրբեջանի և ինքնահռչակ ՀԿԹՀ-ի խորհրդարանների բարեկամական խմբերի միջև

Մայիսի 14-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) խորհրդարանի նախագահ Զորլու Թյորեն հանդիպել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիր Այրըմին, Թուրքիա- ինքնահռչակ ՀԿԹՀ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Օրհան Էրդեմին և Ադրբեջան- ինքնահռչակ ՀԿԹՀ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ջավանշիր Ֆեզիևի հետ:
Կողմերը քննարկել են հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության հարցերի:
Օրակարգում է եղել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցած ինքնահռչակ ՀԿԹՀ-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բազմիցս կիրառվող «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի փոխարեն կիրառել է «Երեք պետություն, մեկ ազգ» եզրույթը:
Հատկանշական է, որ վերոնշյալ արտահայտությունը տեղ է գտել նաև կողմերի հանդիպման սենյակի ետնամասում՝ գրավոր տարբերակով:
Հիշեցնենք, որ բարեկամական խմբերի նախագահներն իրենց պատվիրակությունների հետ միասին սկսել էին ժամանել ինքնահռչակ թուրքական հանրապետություն մայիսի 12-ից: Առաջինն այցելել էր Ֆեզիևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |