Հասարակական12:32, 15 Մայիս 2024
Թուրք դերասան․ Արաբերեն ցուցանակների փոխարեն, պետք է մտածել արաբներին իրենց երկրներ ուղարկելու մասին
Թուրքիայի հանրության շրջանում հայտնի թուրք դերասան Շահան Գյոքբաքարը քննադատել է թե՛ երկրի իշխանություններին և թե՛ երկրում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին:
Մասնավորապես Գյոքբաքարը հորդորել է արաբերենով ցուցանակների մասին խոսելու փոխարեն մտածել Թուրքիա գաղթած արաբներին և սիրիացիներին իրենց հայրենիք ուղարկելու մասին:
«Եթե արաբերենով ցուցանակներ չլինեն՝ 10 մլն արաբ փախստականները վերանում են՝ ի՞նչ է: Ասենք, եթե չես տեսնում էլ՝ դարդ չե՞ս ունենում: Ցուցանակների մասին բանավիճելու փոխարեն անհրաժեշտ է խոսել այն մասին, թե ինչպես պետք է այդ արաբները վերադարձվեն իրենց երկրներ: Բայց չեն խոսում: Սա է այս երկրի և ժողովրդի ամենամեծ անարդարությունը»,-գրել է դերասանը:
Նշենք, որ ավելի վաղ ԺՀԿ-ական ՏԻՄ ղեկավարների կողմից որոշում էր կայացվել արաբերենով գրված ցուցանակներն ապամոնտաժել, իսկ անձամբ Օզելը «Սիրիացի փախստականներն ու արաբերեն ցուցանակները» խորագրով հեռուստաեթերային ծրագրի ընթացքում ասել էր.
«Ես իմ քաղաքապետերին էլ եմ զգուշացրել: Քանի որ ես խառնվել եմ այս գործին, արաբերենն արդեն ցուցանակների հետ մի՛ խառնեք: Արաբերենը Ղուրանի (Սուրբ գիրք Իսլամում) լեզուն է, ժողովուրդը կվիրավորվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |