Հասարակական15:54, 16 Մայիս 2024
Անթալիայում կցուցադրվի 1-ին թուրք տիեզերագնացի ավազե արձանը
![Անթալիայում կցուցադրվի 1-ին թուրք տիեզերագնացի ավազե արձանը](https://www.ermenihaber.am/news_images/92/275435_1/323232.jpg)
Թուրքիայի Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի հողե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ավազե արձաններից ուշագրավ է համարվել առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավջըի արձանի ցուցադրությունը:
Թուրքական մամուլում նշվում է, որ Գազերավջըի արձանը այցելուները տեսնելու են այն տեսքով, որով նա եղել է՝ տիեզերագնացի հագուստը կրելիս:
Հիշեցնենք, որ Գազերավջըի թռիչքն իրակնացվել էր հունվարի 19-ին։ Այն տևել էր շուրջ 14 օր։
Թռիչքը կատարվել էր «Axiom Space»-ի կողմից: Օգտագործվել էր «Crew Dragon» տիեզերանավը։
Տիեզերանավը բարձրացել էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում գտնվող «39A» արձակման համալիրից և թռչել դեպի Միջազգային տիեզերակայան։
Առաջին թուրք տիեզերագնացն ինժեներ կոնստրուկտորի կրթություն է ստացել։ Ավարտել է ԱՄՆ-ի օդուժի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նա «F-16» կործանիչի օդաչու է և 21 տարի ծառայել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Իսլամական ուխտագնացության ընթացքում մահացել է Թուրքիայի 23 քաղաքացի](https://www.ermenihaber.am/news_images/93/278249_2/hac_ve_umre1x.thumb.jpg)
Մուսուլմաններն ուխտագնացություն են կատարում Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող Քաաբի տաճար, որը համարվում է իսլամի կարևոր սրբություն։
![Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում](https://www.ermenihaber.am/news_images/93/278220_2/1139180.thumb.jpg)
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
![Թուրքիայում զոհաբերության տոնի օրերին ավտովթարներից 11 մահ է գրանցվել](https://www.ermenihaber.am/news_images/93/278152_1/4887.thumb.jpg)
Թուրքիայի ներքին գործերի նախարարի համաձայն՝ մորթման աշխատանքների հետևանքով էլ վիրավորվել է 16.000 մարդ:
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանի կարծիքով՝ Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ «Կիպրոսի» հարցում։
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։
Վանի հատվածում անօրինական միգրացիայի կանխման նպատակով կառուցվող պատի 163 կմ երկարությամբ հատվածի վրա ամրացվել են նաև եռաշերտ փշալարեր:
Ըստ թուրքական իշխանամերձ «Yenisafak» թերթի՝ Իրանը Իրաքի Սուլեյմանիյե շրջան է ուղարկել 50 միավոր «Shahed 136» ԱԹՍ:
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |