Քաղաքական11:14, 17 Մայիս 2024
Թուրքիան և Վրաստանը էներգետիկ համագործակցության հուշագիր են ստորագրել

Մայիսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ընդունել է Վրաստաի նախագահ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Էրդողանի և Կոբախիձեի միջև երկկողմ, ապա նաև պատվիրակությունների միջև ընդլայնված կազմ տեղի ունեցած հանդիպումներից հետո երկրների առաջնորդները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Թուրքիայի նախագահը նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերի:
Ընդգծել է Թուրքիայի վճռական աջակցությունը Վրաստանին և նախապես շնորհավորել մայիսի 26-ը՝ Վրաստանի անկախության օրը:
Էրդողանը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Պաղեստինի հարցին:
Օրակարգում տեղ են գտել նաև «Միջին միջանցք» նախագծի մասին քննարկումները, ինչի շրջանակներում, ըստ Էրդողանի, կողմերը շարունակում են աշխատել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նորից ամբողջական ներուժով գործելու ուղղությամբ:
Ուշադրություն է հրավիրվել Թուրքիա-Վրաստան երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին և ընդգծվել 5 մլրդ դոլարի շեմին հասնելու նպատակը:
Կոբախիձեի և Էրդողանի գլխվորությամբ երկու երկրների միջև ստորագրվել է «Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին» փոխըբըռնման հուշագիր:
Այն ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական հանածոների և Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |