Ռազմական16:11, 17 Մայիս 2024
Global Fire. Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները

Ամերիկյան «Global Fire» կազմակերպությունը հրապարակել է ՆԱՏՕ-ի ամենաուժեղ 10 բանակների վերաբերյալ հետազոտություն։
Ըստ այդմ՝ 1-ին տեղում ԱՄՆ-ի բանակն է, որի ռազմական բյուջեն կազմում է 831 մլրդ դոլար։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ունի 1 մլն 400.000 զինծառայող, օդուժի 13.000 միավոր, 4600 տանկ և մեծ նավատորմ։
2-րդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 68 մլրդ դոլար ռազմական բյուջեով, օդուժի 644 միավորով և 213 տանկով։
3-րդ տեղում Թուրքիան է՝ 40 մլրդ դոլար ռազմական բյուջեով։ Թուրքիան ունի 520.000 գործող և 400.000 պահեստազորային զինծառայող և աչքի է ընկնում հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Ունի 2200 տանկ և 200 ռազմանավ։
4-րդ տեղում Իտալիայի բանակն է՝ 100.000 զինվորով, 800 ռազմական ինքնաթիռով և ուղղաթիռով, 30 տանկով և 20 ռազմանավով։
5-րդ տեղում Ֆրանսիայի բանակն է՝ 50 մլրդ դոլար բյուջեով, 141.000 զինծառայողով և օդուժի 972 միավորով։
5-րդ տեղում Գերմանիայի բանակն է՝ 55 մլրդ դոլար ռազմական բյուջեով, 62.000 զինվորով, 133.000 ռազմական ինքնաթիռով, 318 ուղղաթիռով, 295 տանկով և 64 ռազմանավով։
7-րդ տեղում Իսպանիայի բանակն է՝ 75.000 զինվորով, 139 ռազմական ինքնաթիռով, 121 ուղղոթիռով, 327 տանկով։
8-րդ տեղում Լեհաստանն է, որն ունի 38 մլրդ դոլար ռազմական բյուջե, 100.000 ցամաքային զինուժ, օդուժի 468 միավոր և 612 տանկ։
9-րդ տեղում Կանադան է, որի բանակն ունի 44.000 զինծառայող, 69 ռազմական ինքնաթիռ, 143 ուղղաթիռ, 74 տանկ և 4 սուզանավ։
10-րդ տեղում Հունաստանի բանակն է, որի պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը հասնում է 200.000-ի։ Հունական բանակն ունիի 194 ռազմական ինքնաթիռ, 289 ուղղաթիռ և 1365 տանկ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |