Քաղաքական13:52, 20 Մայիս 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանում բարձրացված Պոնտոսի ցեղասպանության թեմային

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է մայիսի 19-ի վերաբերյալ Հունաստանի որոշ շրջանակների կողմից արված հայտարարություններին և անցկացված միջոցառումներին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Մեծ Հունաստան կոչված ծրագրի մի ճյուղը նշմարող հայտարարությունում թեման հիմնովին բաղկացած է թուրք և հույն ժողովուրդների փոխանակման արյդունքն ունեցած պատմության մի ընթացքի մասին անհիմն պնդումների վերաբերյալ չարաշահումից:
Մեր կողմից որպես անկախության համար պատերազմի սկիզբ ընդունված 1919-ի մայիսի 19-ից 75 տարի հետո՝ 1994-ին, Հունաստանում գտնվող աջ ծայրահեղական խմբերի պոպուլիստական խոսույթներով առաջ քաշված Պոնտոսի պնդումներն անհիմն են»:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության տեքստում նշվել է նաև, որ նման պնդոոմները նպատակ ունեն վնասել թուրք-հունական հարաբերություններն ու Հունաստանի քաղաքականության ողջախոհ շրջանակներին դնել վատ դրության մեջ:
Արձանագրվել է նաև, որ վերջին շրջանում թուրք-հունական հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել:
«Մենք Հունաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այն անպատասխանատու որոշ քաղաքական գործիչների դեմ, որոնք խոչընդոտում են գալիք սերունդների խաղաղության և հանգստության մտնոլոտում ապրելը, հստակ դիրքորոշում կորդեգրեն»,-ասվել է հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիան մեղադրվում է 1916-ից 1923-ն ընկած ժամանակահատվածում Պոնտոսում բնակվող հույներին ցեղասպանելու մեջ: Դեպքը Թուրքիայի ԱԳՆ-ի տեքստում կոչվում է «Պոնտոսի պնդումներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |