Հասարակական13:20, 21 Մայիս 2024
Թուրք նախարար.«Իրանական ուղղաթիռում ազդանշանային համակարգ չի եղել կամ էլ անջատված է եղել»
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և անդրադարձել ուղղաթիռի կործանմանը, որի հետևանքով մահացել են Իրանի նախագահը և պատվիրակության անդամները։
Ուրալօղլուն նշել է. «Իրանի ծովային և օդային որոնողական աշխատանքները գտնվում են մեր պատասխանատվության տակ։ Հետևում ենք բոլոր ծովային և օդային սարքերի ազդանշաններին։ Առաջին փուլում հետևել ենք, թե արդյոք ուղղաթիռն ազդանշան տվել է, թե ոչ։ Կապ ենք հաստատել իրանական կողմի հետ, նրանք նույնպես կապվեցին մեզ հետ, բայց ցավոք սրտի ազդանշանային համակարգը, հավանաբար, անջատվել էր կամ էլ ուղղաթիռը չուներ այդ ազդանշանային համակարգը, որովհետև եթե մեզ հասներ այդ ազդանշանը մենք կիմանայինք, բայց ավաղ չի հասել»։
Ըստ Ուրալօղլուի՝ դեպքը իսկապես ցավալի է և այստեղից կարելի է եզրակացություններ անել, թե որքան կարևոր է օդային անվտանգությունը և նավիգացիոն համակարգերի անվտանգությունը:
Պատասխանելով այն հարցին, թե տեղի ունեցածում կա մահափորձի հավանականություն, նախարարը նշել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին սկզբանական վարկածով այն դժբախտ պատահար էր, քանի որ եղանակը մառախլապատ էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |