Հարցազրույց14:00, 23 Մայիս 2024
Թուրք լրագրող. «Թուրքիան Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները»
Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Այքան Սևերն է։ Նրա հոդվածները հրապարակվում են թուրքական ընդդիմադիր մի շարք պարբերականներում, մասնավորապես՝ Bianet.org լրատվակայքում։
- 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
- Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն իրատեսական չեմ համարում, քանի որ Թուրքիայում թե՛ իշխող դասակարգային դաշինքը, և թե՛ պետական բյուրոկրատիան վերջին 15 տարիների ընթացքում նեոօսմանյան իմպերիալիստական էքսպանսիոնիզմը որպես ռազմավարություն է դիտարկում։ Այս համատեքստում, Թուրքիայի համար հարևան ժողովուրդներն ու երկրներն առավելագույնը հպատակի կարգավիճակի արժեք ունեն։ Թուրքիայի Հանրապետության համար կարգավորումը համարվում է որպես իրեն տրված հավատարմության երդում։
Թուրքիայի համար Հայաստանի կարևորությունն այն է, որ այն դիտվում է որպես Կենտրոնական Ասիայի նկատմամբ իմպերիալիստական քաղաքականության իրականացման ռազմավարական անցումային կետ։ «Զանգեզուրի միջանցք» անունով օրակարգ բերված հարկադրանքը հենց դրա պատկերն է։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան ավելի շատ կախված է Երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքից և տարածաշրջանի վրա դրա անդրադարձներից, քան այս երկու երկրների փոխադարձ քայլերից։
- Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի իրականացվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․ «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։
- Ինչպես արդեն ասացի, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե կարգավորման, այլ հեգեմոնիայի ձգտումով: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, հատկապես, որ տարածաշրջանում հավակնություններ ունեն այլ պետություններ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի Հանրապետությունը որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները Հայաստանի դեմ և կշարունակի դա անել։ Ցավոք, երկրի ներսում բավականաչափ ժողովրդավարական ընդդիմություն չկա, որ կարողանա այդ գիծը փոխել։
Մեկ այլ բան, որ պետք է նշեմ, այն է, որ հատկապես քաղաքական գործիչներին չի կարելի վստահել Թուրքիայում։ Օգտակար է հիշել Թուրքիայի հայտնի քաղաքական գործիչներից Դեմիրելի (Թուրքիայի նախկին վարչապետ, նախագահ Սուլեյման Դեմիրել- խմբ․) ասույթով խորհրդանշված պրագմատիկ ասացվածքը․ «Երեկ երեկ է, այսօր՝ այսօր»։ Բառերի և գրավոր փաստաթղթերի կարևորությունը Թուրքիայի քաղաքական կյանքում միշտ էլ երկրորդական է եղել:
- Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևիցե քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:
- Իհարկե, երկու երկրներում բաց բանակցությունները առնվազն օգուտ կտան ժողովուրդներին միմյանց ավելի մտերմացնելու համար։ Երանի Թուրքիայում կառավարման այնպիսի մոտեցում լինի, որը մարդկանց հավասար կընդունի, և մարդիկ որքան հնարավոր է շուտ սկսեն միասին ապրել, էսկալացիաներն ու պատերազմները վերջանան, խաղաղություն լինի․․․
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |