Տարածաշրջան11:54, 23 Մայիս 2024
Լիբիայի բողոքի նոտան զայրացրել է հունական ԶԼՄ-ներին․ նրանք մեղադրում են Թուրքիային

Լիբիան բողոքի նոտա է հղել Հունաստանին՝ Կրետե կղզու մերձակայքում սեյսմիկ հետազոտությունների կապակցությամբ։ Հունական «Kathimerini» թերթը պնդում է, որ իրականում Թուրքիան է կանգնած այդ քայլի հետևում:
Մինչ Թուրքիայի և Հունաստանի միջև մերձեցման ջանքերը շարունակվում են, Լիբիայի հետ լարվածությունը հունական լրատվամիջոցներում դարձյալ առաջին պլան է մղել Թուրքիային ուղղված քննադատությունը:
Նորվեգական «Ramford Hyperion» նավը, Հունաստանի պատվերով մայիսի կեսերին մի շարք սեյսմիկ հետազոտություններ է անցկացրել Միջերկրական ծովի արևելյան, Կրետե կղզու արևմտյան և հարավ-արևմտյան ափերի մոտ: Ի պատասխան Լիբիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Տրիպոլիում Հունաստանի դեսպան Նիկոս Գարիլիդիսին, որում ասվում է, որ այս հետազոտություններն անցկացվել են 2019 թվականին Թուրքիայի հետ ստորագրված ծովային իրավասության համաձայնագրում նշված մայրցամաքային շելֆի տարածքում։
Լիբիայի կառավարությունը հույն բանագնաց Գարիլիդիսին ուղարկված նախազգուշական նամակում հաստատել է խնդրո առարկա տարածքի նկատմամբ իրենց վերահսկողության իրավունքը։
Հունական «Kathimerini» թերթը նշում է, որ նոտան ուղարկվել է անցյալ շաբաթ Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից անմիջապես առաջ՝ ենթադրելով, որ Թուրքիան կարող էր դերակատարում ունենալ Լիբիայի նոտայի մեջ։ Թերթը նշում է նաև, որ Թուրքիան, որը նշանակալի ազդեցություն ունի Լիբիայի՝ Աբդուլհամիդ Դիբեբեյի կառավարության վրա, կարող է դեր ունենալ Լիբիայի և Հունաստանի միջև վերջին լարվածության մեջ։
«Kathimerini»-ն նաև նշել է Թուրքիայի և Դիբեբեի կառավարության միջև ծովային հետախուզման համաձայնագրի առկայությունը և ընդգծել, որ Լիբիայի կառավարությունը նախկինում ևս մեղադրել է Հունաստանին իր տարածքային ջրերը խախտելու մեջ:
2019-ին Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված Ծովային իրավասությունների սահմանազատման մասին փոխըմբռնման հուշագիրը ճգնաժամ էր առաջացրել, հունաստանի հետ հարաբերություններում և Աթենքը պահանջում էր դրա անհապաղ չեղարկումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |