Քաղաքական14:52, 27 Մայիս 2024
Թուրքիան Աֆրիկայում վերածվել է ազդեցիկ նոր ուժի

Արևմուտքի օրակարգային հարցերի թվում է Թուրքիայի աֆրիկյան դիվանագիտությունը։ Գերմանիական հիմնադրամներից մեկի ղեկավարը վերլուծություն է հրապարակել Աֆրիկայում Թուրքիայի ազդեցության վերաբերյալ։
Ըստ նրա՝ Թուրքիան Աֆրիկայում ազդեցիկ նոր ուժ է։ Վերլուծության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիան առևտրի, կրթության և հատկապես ռազմական ոլորտում աջակցում է այդ մայրցամաքին և վերջին 20 տարում այնտեղ իր դեսպանատների թիվը 12-ից հասցրել է 44-ի։
Նշվում է, որ Թուրքիան Աֆրիկայւմ նոր հնարավորություններ է տեսնում և հատկապես ուշադրություն է դարձվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աֆրիկայում ունեցած շփումներին։
Ըստ հեղինակի դիտարկման՝ Եվրոպան և Գերմանիան կարող են շատ բան սովորել Թուրքիայի աֆրիկյան երկարաժամկետ ռազմավարությունից։ Անդրադառնալով այն իրողությանը, որ Աֆրիկան Թուրքիայի համար վերածվել է նոր մեծ շուկայի՝ նշվում է, որ այնտեղ են ուղարկվել մեծ թվով անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես «Բայրաքթար» ԱԹՍ-ները եղել են ամենավաճառվողների թվում՝ սկսած այն պահից, երբ կիրառվել են 2019-ի Լիբիայի քաղաքացիական պատերազմում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |