Հասարակական15:20, 30 Մայիս 2024
Թուրքիայում 1-ին անգամ ծեր բնակչության թիվը հասել է երկնիշ թվի
Թուրքիան, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ցուցանիշների, համարվում է «շատ ծեր բնակչություն ունեցող երկիր»։ 1927-ի առաջին մարդահամարից մինչ օրս Թուրքիայի բնակչությունն աճել է 6 անգամ։ Նշվում է, որ 1935-ին Թուրքիայի բնակչության մեջ տարեցները կազմել են 3.9%, իսկ 2023-ի տվյալների համաձայն` տարեց բնակչությունը Թուրքիայի հանրապետական շրջանի պատմության մեջ առաջին անգամ հասել է երկնիշ թվի՝ (10.2%)։
Կանխատեսվում է, որ 2030-ին տարեց բնակչության թիվը Թուրքիայում կկազմի 12.9%, 2040-ին՝ 16.3%, իսկ 2060-ին այն կհասնի 22.6%-ի։
Թուրքիայի ժողովրդագրական պատկերը փոփոխվում է. աճում է տարեց բնակչության թվաքանակը, իսկ երեխաներինը՝ նվազում։ 2023-ի վերջի դրությամբ Թուրքիայի բնակչության մեջ երեխաները կազմել են 22 մլն 206.000։ Թուքրիայի բնակչության մեջ երեխաները կազմում են 26%, որը 1935-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է համարվում։
Կանխատեսվում է, որ 2030-ին բնակչության մեջ երեխաների տոկոսը կնվազի՝ կազմելով 25.6%, 2040-ին՝ 23.3%, 2060-ին՝ 20.4%, իսկ 2080-ին՝ 19%։
Նշվում է, որ 2023-ին Թուրքիայում միջին տարիք է համարվել 34%-ը,իսկ 1935-ին միջին տարիք է գրանցվել 21.2 տարի։
Տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայի Սինոպ նահանգում, որտեղ այն կազմել է 20%, իսկ ամենցածր ցուցանիշը գրանցվել է Շըրնաք նահանգում՝ 3.5%։ Թուրքիայում փոքրահասակ բնակչության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շանլըուրֆա նահանգում՝ 44.4%, իսկ ամենացար ցուցանիշը գրանցվել է Թունջելի նահանգում՝ 16.5%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |