Հասարակական16:27, 03 Հունիս 2024
Հայաստան-Թուրքիա սահմանն առնձնանում է թռչունների բազմազանությամբ

Թուրքիա-Հայաստան սահմանին` Արաքս գետի տարածքում գոյացած ճահիճներում, ապրում են բազմաթիվ թռչուններ։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Իգդիր քաղաքը, որը սահմանակից է Հայաստանին, Նախիջևանին և Իրանին, ուշադրություն է գրավում ճահճային տարածքներում բնակվող թռչունների հարուստ բազմազանությամբ։ Սահմանային գծի և ռազմական գոտու պատճառով այդ տարածքում մարդկանց շարժ չկա, մարդկային գործոնը բացակայում է և դա նպաստում այդ տարածքներում չվող թռչունների բազմազանությանը։
Հայաստանին սահմանամերձ ճահճային տարածքներում մինչ օրս կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 300-ից ավելի թռչնատեսակ։
Նշվում է, որ այդ տարածքում աշխատանքներ են տարվում Իգդիրի բնության պահպանության և ազգային արգելոցների տնօրինության, Իգդիրի համալսարանի, «KuzeyDoğa» ասոցացիայի և թռչնաբանների կողմից։ Թռչնաբանները նշում են որ Արաքս գետով ձևավորված սահմանագծի շրջակայքում ապրում է ավելի քան 100 տեսակի թռչուն և այդ թիվը կամաց-կամաց կարող է ավելանալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։

Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |