Տարածաշրջան12:23, 03 Հունիս 2024
Թուրքիայում հայտնել են, թե որ դեպքում թուրքական ուժերը դուրս կգան Սիրիայի տարածքից

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերըն անդրադարձել է Սիրիայի հյուսիսում տեղի քրդերի նախաձեռնությամբ տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, որոնք Անկարան չի ճանաչում։
Ըստ նախարարի՝ դա նաև անընդունելի է Սիրիայի իշխանությունների համար և, ըստ էության, Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում է։ Նրա խոսքով, եթե դա իրականություն դառնա, ապա բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վրա։
Յաշար Գյուլերը նաև տեղեկացրել է, որ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում Աստանայի ձևաչափում։ Նա շեշտել է, որ թուրքական ուժերը Սիրիայի տարածքից դուրս կգան այն ժամանակ, երբ Սիրիայի հետ սահմանի անվտանգության հարցը լուծվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |