Մարզական13:06, 03 Հունիս 2024
Ժոզե Մոուրինյոն՝ թուրքական «Fenerbahçe»-ի գլխավոր մարզիչ

Թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել պորտուգալացի աշխարհահռչակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ նրան նշանակելով գլխավոր մարզչի պաշտոնում։
«Սովորաբար մարզիչները երկրպագուների այսօրինակ սիրուն արժանանում են հաղթանակից հետո, բայց ես այն զգում եմ նույնիսկ դրանից առաջ, հետևաբար սա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Ֆուտբոլը կիրք է և՛ ձեզ համար, և՛ մեզ համար։ Ես հավատում եմ, որ գտնվում եմ լավագույն վայրերից մեկում, որտեղ կարող եմ զգալ այդ կիրքը», - դիմել է երկրպագուներին Մոուրինյոն։
Պորտուգալացի մասնագետի նշանակումը նաև մեկնաբանել է թուրքական ակումբի սեփականատեր Ալի Քոչը։
«Սա կարևոր պահ է մեր ակումբի պատմության մեջ։ Մենք բոլորս, ներառյալ Ֆեներբախչեի միլիոնավոր երկրպագուները, ողջունում ենք Ժոզեին: Նրա մեծությունը, առանձնահատուկ մոտեցումն ու սերը գրավեցին ողջ աշխարհը», նշել է նա։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2021-ի մայիսից «Roma» գլխավոր մարզիչն էր։ 2022-ին «Roma» նվաճել է Եվրոպայի Կոնֆեդերացիայի լիգայի գավաթը, իսկ հաջորդ տարի դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Սակայն այս տարվա հունվարին ակումբը հայտնեց, որ պաշտոնանկ է արել Մոուրինյոյին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |