Քաղաքական09:25, 04 Հունիս 2024
Ֆիդանը կհանդիպի Չինաստանի ԱԳ նախարարի և փոխնախագահի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 3-ին պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
Ֆիդանը նույն օրը ուղեղային կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ «Փոփոխվող աշխարհի բովում Թուրքիա-Չինաստան հարաբերությունները» խորագրով ելույթ է ունեցել։
Դրան հաջորդել է թուրք նախարարի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական թևի (բյուրոյի) անդամ և քաղաքական ու իրավական գործերի համար պատասխանատու հանձնաժողովի նախագահ Չեն Վենչինգի հետ։
Հանդիպումից հետո թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցել է Պեկինում Թուրքիայի դեսպանատանն անցկացված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպել է Պեկինում ապրող թուրք գործարարների և Թուրքիայի քաղաքացիների հետ։
Հունիսի 4-ին նախատեսվում է հանդիպում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի և Չինաստանի փոխնախագահ Հան Զենգի հետ։
Մինչև հունիսի 5-ը՝ այցի ավարտը, նախատեսվում է, որ Ֆիդանը կլինի նաև Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |