Քաղաքական15:15, 04 Հունիս 2024
Պեսկով. «ՌԴ-ն աջակցում է BRICS-ին միանալու Թուրքիայի հետաքրքրությանը»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ և հաջորդ շաբաթ կմասնակցի Ռուսաստանում կայանալիք BRICS-ի հանդիպմանը։ Ֆիդանը նաև նշել է, որ այդ կազմակերպությունը կարող է լավ այլընտրանք լինել Եվրամիությանը (ԵՄ):
Այս հայտարարությանն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն աջակցում է BRICS-ին միանալու Թուրքիայի հետաքրքրությանը։
«Ողջունում ենք BRICS-ի նկատմամբ աճող հետաքրքրությունը հարևան երկրներից և մեր կարևոր գործընկերների կողմից, ինչպիսին Թուրքիան է։ Այս հարցը կլինի BRICS-ի օրակարգում»,-հայտարարել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ BRICS-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |