Քաղաքական12:34, 10 Հունիս 2024
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են էլ ավելի խորացնել հարաբերությունները
Թուրքական մեդիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունիսի 10-ին Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ մեծ տարածում են գտել երկու երկրի միջև առկա հարաբերությունների վերաբերյալ գնահատականները:
Նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև արդեն 32 տարի է, ինչ դիվանագիտական հարաբերություններ են հաստատված, ինչպես նաև, որ երկու երկրների համագործակցության հարցում Էրդողանի և Ալիևի նախագահության տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել՝ պայմանավորված նրանց միջանձնային լավ հարաբերություններով:
Հիշատակվում է նաև 2021-ի հունիսի 11-ին արցախյան 44-օրյա պատրերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրի մասին, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվել են «ռազմավարական դաշնակցության» մակարդակի:
Մեդիայում խոսվում է նաև այդ երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներից, որոնց համաձայն՝ դրանք հասել են 7.5 մլրդ դոլարի, իսկ փոխադարձ ներդրումները՝ 34 մլրդ դոլարի:
Նշվել է, որ երկրները տարիներ շարունակ մեծ նշանակություն են տվել նաև համատեղ էներգետիկ և տրանսպորտային ծրագրերին:
Որպես օրինակներ բերվել են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Տրանսանատոլիական» (TANAP) գազատարները և «Բաքու-Թիֆլիս-Կարս» երկաթուղին:
Նշվել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջանցքի մասին, որը սահմանվել է որպես երկուստեք մեծ կարևորություն ունեցող նխատակ։
Հատուկ ընդգծվել է «Թյուրքական պետությունների կազմակերպությունում» (ԹՊԿ-TDT) Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած առանցքային դերը և նախանշվել երկու երկրների համագործակցությունն ավելի զարգացնելու նպատակով բարձր մակարդակի այցերը և նոր ծրագրեր նախատեսելը:
Հիշեցնենք, որ Ալիևն Անկարա է մեկնելու Թուրքիայի նախագահի հրավերով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |