Քաղաքական17:57, 12 Հունիս 2024
Անկարայում ԱՄՆ դեսպան. «ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հարցազրույց է տվել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը։ Դեսպանը մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի «BRICS»-ի անդամակցությանը և այլ հարցերի։
«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերություններն ամրապնդվում են և ՆԱՏՕ-ի ընդլայնումից և F-16 կործանիչների վաճառքի համաձայնագրից հետո Թուրքիան խարսխվել արևմուտքին։ ԱՄՆ Կոնգրեսի տեսակետը Թուրքիայի նկատմամբ նախկինի համեմատ ավելի լավն է։ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»,- նշել է Ֆլեյքը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնում հաջորդ ամիս կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը լավ հնարավորություն է Բայդեն-Էրդողան հանդիպման համար։ Ֆլեյքը նաև հավելել է, որ մայիսին նախատեսված էր երկու երկրների նախագահների հադիպումը, որը Գազայի իրավիճակի հետ կապված դժվար քաղաքական շրջանում չեղարկվել է ժամանակացույցի անհամաձայնության պատճառով։
Անդրադառնալով Գազայի հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային խնդրել է հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին որոշ ուղերձներ փոխանցել։
Ֆլեյքը, պատասխանելով Թուրքիայի «BRICS» (միջազգային տնտեսական միություն) կազմակերպությանը անդամակցելու հարցին, նշել է.«Հույս ունեմ, որ Թուրքիան չի անդամակցի «BRICS»-ին, սակայն եթե դա տեղի ունենա կարելի է սպասել դիվանագիտական փոքր փոփոխությունների»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ ,BRICS»-ի անդամ։ Այս հայտարարությանն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նշել, որ ՌԴ-ն աջակցում է «BRICS»-ին միանալու Թուրքիայի հետաքրքրությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |