Քաղաքական09:36, 12 Հունիս 2024
Հանդիպել են Ֆիդանն ու Պուտինը

Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում անցկացվող BRICS-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում շարունակում է շփումներ ունենալ:
ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին:
Հունիսի 11-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հայտնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ֆիդան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում:
Ֆիդանը նախ Պուտինին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնի խոսքերը, ապա, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, ասել.
«Երկու երկրի միջև առկա հարաբերություններն իրապես չափազանց լավ են ընթանում: Առևտրի հարցում քայլեր իրականացնելու անհրաժեշտություն կա»:
Թուրքիայի արտգործնախարարը ՌԴ նախագահի հետ զրույցում նշել է, որ թուրքական կողմը վճռական է շարունակելու Ուկրաինայի հարցում յուարաքանչյուր տեսակի միջնորդական գործողությունները:
Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի հարցին, ինչի համատեքստում Ֆիդանն ընդգծել է Էրդողանի և Պուտինի կողմից ձեռնարկված կայունության քաղաքականությունը շարունակելու համար բոլոր հնարավոր քայլերի իրականացման մասին:
Պուտինն իր հերթին Ֆիդանի ընդունելության ժամանակ խոսել է BRICS-ի նկատմամբ Թուրքիայի դրսևորած հետաքրքրության մասին և հայտնել, որ ռուսական կողմն այն ողջունում է:
Անդրադարձ է կատարվել անվտանգային և տնտեսական համագործակցությանը: ՌԴ նախագահը շեշտել է երկու երկրների միջև այդ ոլորտներում ունեցած փոխազդեցությունն էլ ավելի մեծացնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի առաջնորդը նկատել է նաև, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները զարգանում են և հայտնել դրա նկատմամբ ունեցած իր դրական մոտեցումը:
«Իհարկե, բոլոր զարգացումներն իմ ընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և ուղղակի աջակցությամբ է իրականանում»,-հավելել է նա:
Պուտինը երկկողմ առևտրաշրջանառության մասին ևս խոսել է ու չնայած 2024-ին նախորդ տարում գրանցված աճի ցուցանիշների անկմանը, նա հույս է հայտնել, որ իրավիճակը կշտկվի:
Բացի այդ նա շնորհակալություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով թուրքական կողմի տրամադրած Ստամբուլի հարթակի համար:
Անդրադառնալով Սևծովյան հացահատիկի միջանցքին և դրա շուրջ կնքված համաձայնագրին՝ Պուտինը նշել է.
«Ցավոք համաձայնագիրը չերկարացվեց և դա մեր մեղավորությունը չէ»:
Նույն կերպ Պուտինը բարձր է գնահատել Սիրիայի ճգնաժամի հարցում Թուրքիայի ունեցած դերը:
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ հուլիսի 3-ից 4-ն Էրդողանը միջազգային մի միջոցառման շրջանակներում լինելու է Աստանայում և նրանք հանդիպելու են միմյանց:
«Որքանով որ գիտեմ Էրդողանը լինելու է Աստանայում: Նրա հետ կհանդիպենք և բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենանք»,-եզրափակել է Պուտինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |