Հասարակական11:14, 13 Հունիս 2024
Ստամբուլի հայկական վարժարանի սաները դարձել են ազգային խտրականության զոհ
![Ստամբուլի հայկական վարժարանի սաները դարձել են ազգային խտրականության զոհ](https://www.ermenihaber.am/news_images/93/277842_2/capture.png)
Հունիսի 13-ին Ստամբուլում գտնվող «Բեյօղլուի Անադոլու» վարժարանում անցկացված միջդպրոցական սպորտային մրցաշարի ընթացքում հայկական կրթական համալիրի ներկայացուցիչների հասցեին ազգային խտրականության դրսևորումներ պարունակող վիրավորանքներ են հնչել:
Մասնավորապես «Getronagan» հայկական վարժարանի և «İTÜ Mesleki» ու «Teknik Anadolu Lisesi» վարժարանների միջև անցկացված ֆուտբոլային խաղի ընթացքում հանդիսատեսները հնչեցրել են «գաղթականներ դու՛րս» վանկարկումները:
Թուրքիայում հրապարակվող «Ակոս» օրաթերթի տեղեկություններով, ուսուցիչների և «Getronagan»-ի ղեկավար անձնակազմի միջամտությամբ իրավիճակը կարգավորվել է, իսկ վարժարանի սաները շարունակել է մասնակցել մրցաշարի շրջանակներում կազմակերպվող խաղերին:
Նշենք, որ 1886-ին հիմնված «Getronagan» հայկական վարժարանը երկար տարիներ մեծ ներդրում է ունենում Ստամբուլի կրթական կյանքում: Այն վերածվել է հայերի կրթական կենտրոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Հրդեհի հետևանքով Թուրքիայում 11 մարդ է մահացել](https://www.ermenihaber.am/news_images/93/278569_1/0124.thumb.jpeg)
Թուրքիայում շարունակվում են զանգվածային բնույթ կրող հրդեհները: Այրվել է ընդհանուր առմամբ 10.000 մետր քառակուսի բերքառատ տարածք:
![Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել](https://www.ermenihaber.am/news_images/93/278486_1/265847.thumb.jpg)
AFAD-ի հաղորդագրության համաձայն, հունիսի 14-ին լեռը բարձրանալուց հետո՝ իջնելու ճանապարհին սայթաքելու հեևանքով է մահացել Էքբեր Հելիլը:
![Թուրքիայում հակաիսրայելական ցույցեր են. «Եթե այսօր լռենք, վաղը շատ ավելի ծանր գին ենք վճարելու այդ լռութան համար»](https://www.ermenihaber.am/news_images/93/278456_2/thumbs_b_c_13cbc3625a89e7977b077e7afe853baf.thumb.jpg)
Երթի մասնակիցներից մեկը նշել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարձակումները Պաղեստնի վրա շարունակվում են և աշխարհը լուռ է այս դաժանության դեմ։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական իշխանությունները պահը բաց չեն թողնում զբոսաշրջային ակտիվ սեզոնին գրպանահատություն իրականացնելու։
Նոյան Սոյաքը, երկար տարիներ զբաղվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանմամբ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 21-ին էր հայտարարել նման որոշում կայացնելու մասին:
AFAD-ի հաղորդագրության համաձայն, հունիսի 14-ին լեռը բարձրանալուց հետո՝ իջնելու ճանապարհին սայթաքելու հեևանքով է մահացել Էքբեր Հելիլը:
Բրիտանական «Barclays» բանկի վերլուծաբաններն անդրադարձել են թուրքական ազգային արժույթի արժեզրկման գործընթացին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |