Տնտեսական15:13, 13 Հունիս 2024
Հունգարիայի ԱԳ նախարար.«Եթե Թուրքիան չլիներ, մեր էներգիակիրների մատակարարումն ապահով չէր լինի»
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Թուրքիան և Հունգարիան ռազմավարական համագործակցություն ունեն էներգետիկ ոլորտում։ Նա մասնավորապես նշել է. «Թուրքական հոսք (TürkAkım) գազատարը մատակարարման շատ անվտանգ երթուղի է և Թուրքիան շատ վստահելի գործընկեր է»։
Արտգործնախարարը մատնանշել է, որ Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումները կդադարեցվեն և նշել է. «Եթե Թուրքիան չլիներ, մեր էներգիակիրների մատակարարումն ապահով չէր լինի։ Եթե այս խողովակաշարը (TürkAkım) չլիներ հիմա շատ լուրջ խնդիրներ մեր առջև ծառացած կլինեին»։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ՌԴ, Սերբիան և Բուլղարիան ևս կարևոր դեր են խաղացել այդ մատակարարման գործում և նշել, որ եթե չկառուցվեր «թուրքական հոսք» գազատարը, իրենք վստահ չէին լինի, թե ինչպես ապահովել անվտանգ մատակարարում Հունգարիա մոտակա ժամանակահատվածում։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, արտգործնախարարը հայտնել է, որ նրանք կարող են ներդաշնակ աշխատել և հավելել. «Մենք լավ ռազմավարական համագործակցություն ունենք հիմնված՝ երկու առաջնորդների շատ լավ անձնական հարաբերությունների վրա։ Երկու երկների միջև լավ քիմիան ռազմավարական համագործակցության համար շատ կայուն հիմք է ստեղծում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |