Քաղաքական13:32, 17 Հունիս 2024
ՌԴ-ի միջնորդությամբ վերսկսվել են թուրք-սիրիական բանակցությունները

Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերսկսվել են Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունները, որոնք որոշ ժամանակ սառեցված էին։
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի զինվորականները հանդիպել են հունիսի 11-ին Սիրիայում տեղակայված ռուսական ավիաբազայում։ Ըստ սիրիական աղբյուրների՝ հանդիպումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ։
Հանդիպան ընթացքում մասնավորապես քննարկվել են Իդլիբում և դրա շրջակայքում վերջին զարգացումները։ Հանդիպումը տեղի է ունցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մոսկավայում կայացած հանդիպման հաջորդ օրը։
Ըստ սիրիական աղբյուրների՝ այս հանդիպումն իր տեսակի մեջ առաջին անվտանգային թեմայով հանդիպումն էր, որը տեղի էր ունենում Սիրիայի տարածքում և Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարծես թե գնալով ավելի են սերտանում։ Նշվում է, որ հաջորդ հանդիպումն առաջիկա օրերին կկայանա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։
Հանդիպումից հետո Թուրքիայի զինված ուժերը բեռնափոխադրում են իրականացրել Իդլիբի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքերը դրվել էին 2021-ին։ 2022-ի դեկտեմբերի 28-ին պաշտպանության նախարարները և հետախուզության ղեկավարները պաշտոնական մակարդակով հանդիպել էին Մոսկվայում, իսկ 2023-ի մայիսի 10-ին՝ արտաքին գործերի նախարարները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թուրքական մամուլում Նեթանյահուի խոսքերը որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |