Հասարակական11:22, 18 Հունիս 2024
Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի ցանկում ներառված է պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը։
Ցանկում տեղ են զբաղեցրել նաև «Պոլյաննա», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ո՞վ էր Մուհամեդ Ալին», «Լեոնարդո դա Վինչին և նրա սուպեր ուղեղը»։ «Հայդի», «Երջանիկ արքայազնը» և «Դեդե Քորքութի հեքիաթները» գրքերը։
Այս նախաձեռնության վերաբերյալ Թուրքիայի վերոհիշյալ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երեխաների զարգացմանը նպաստելու նպատակով կազմված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է շուկայում առկա տպագիր ստեղծագործությունները և առանձնացրել երեխաների համար ամենաօգտակար գրքերը։
Հանձնաժողովը կազմված է հոգեբաններից, երեխաների զարգացման մասնագետներից, սոցիոլոգներից, ուսուցիչներից և սոցիալական աշխատողներից։
Գրքերի գնահատման ձևը մշակվել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքը և զարգացման առանձնահատկությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |