Տարածաշրջան11:22, 18 Հունիս 2024
Թուրքական մամուլը սկանդալային է համարում Իսրայելի զինվորական համազգեստի թևին պատկերված քարտեզը

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել իսրայելական բանակի զինվորական համազգեստի թևին կարված քարտեզը։ Վկայակոչելով իսրայելական Telegram ալիքներում հայտնված կադրերը՝ թուրքական «Yirmidort.tv» առցանց լրատվամիջոցը գրում է.
«Կադրերում իսրայելցի զինվորի թևին երևում է խոստացված հողերի քարտեզը, որը ներառում է 7 երկիր. Եգիպտոսը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Թուրքիայի որոշ շրջաններ»։
Այնուհետև պարզաբանվում է, թե ինչ է նշանակում «խոստացված հողեր»։ Ըստ այդմ՝ «խոստացված հողերը» հուդայականության մեջ այն տարածքներն են, որոնք Աստված խոստացել է Աբրահամին և նրա ժառանգներին: Չնայած ճշգրիտ սահմանները հայտնի չեն, սակայն այսօր այն ներառում է 7 երկիր:
«Այսինքն,- ենթադրություն է անում թուրքական լրատվամիջոցը,- Իսրայելի քաղաքականությունն ուղղված է սահմանների ընդլայնմանը և Մերձավոր Արևելքից մինչև Անատոլիա ձգվող տարածքների նկատմամբ տիրապետություն հաստատմանը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |