Քաղաքական12:30, 19 Հունիս 2024
ԵԽԽՎ-ի պատգամավորը կոչ է արել Թուրքիային կիրականացնել ՄԻԵԴ-ի վճիռները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի գծով զեկուցող Ստեֆան Շենաքն անդրադարձել է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի դատական պրոցեսներին:
Նա ընդգծել է, որ պետք է կյանքի կոչվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից նրանց ազատ արձակաման մասին կայացված վճիռը: Նման հայտարարությամբ Շենաքը հանդես է եկել Անկարայում և Ստամբուլում ունեցած հանդիպուների ընթացքում:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերում նշվում է, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի գծով զեկուցողը կրկնել է իր զգուշացումը՝ Դեմիրթաշին և Քավալային ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Քավալային և Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։
Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Թեմմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան 2-րդ հանդիպմանը:

Բանակցություններն ուղղված կլինեն բացառապես երկու երկրների դիվանագիտական առաքելությունների համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թուրքական մամուլում Նեթանյահուի խոսքերը որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |