Հարցազրույց12:33, 20 Հունիս 2024
«Սահմանի բացումը կախված չէ միայն Հայաստանի ու Թուրքիայի որոշումներից». հարցազրույց թուրք գործարարի հետ
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և երկու երկրների միջև ցամաքային սահմանների փակ լինելը տասնամյակներ շարունակ խոչընդոտել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը:
Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի (ՀԹԲԶԽ) համանախագահ, գործարար Նոյան Սոյաքը, ով երկար տարիներ զբաղվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանմամբ, Region Monitor-ի հետ հարցազրույցում անդրադարձել է սահմանի բացման հնարավոր տնտեսական օգուտներին, գործարար կապերի ներկա վիճակին, տարածաշրջանային ինտեգրման նախագծերին և երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերներին:
Հարցազրույցը՝ ստորև
- Որո՞նք են Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացման հնարավոր տնտեսական օգուտները երկու երկրների համար։
- Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները սկիզբ են առել 1990-ականների կեսերից։ Այդ հարաբերությունների սկզբնական շրջանում, երկու երկրների գործարարները, միմյանց չճանաչելով, չտեսնելով և չիմանալով, հիմնականում աշխատում էին վրացի գործարարների միջոցով։ 1990-ականների վերջերից սկսած, գնալով ավելի ու ավելի շատ, թուրք և հայ գործարարները սկսեցին ուղղակիորեն կապեր հաստատել միմյանց հետ, իսկ ապրանքների տեղափոխումը կատարվում էր Վրաստանի տարածքով։ Այս ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրի ծավալը 30-35 միլիոն ԱՄՆ դոլարից բարձրացավ մինչև 400 միլիոն ԱՄՆ դոլար։
Ցամաքային սահմանների փակ լինելու պատճառով այս համագործակցություն հիմնականում իրականացվում էր Թուրքիայի արևմտյան շրջանների գործարարների հետ, և այդ առևտրից շատ քիչ բաժին էր հասնում երկու երկրների սահմանամերձ շրջաններին։ Ցամաքային սահմանների բացումն առաջին հերթին կբերի առևտրի, մարդկային շփումների նդլայնման այդ շրջաննների միմյանց կողքի ապրող մարդկանց շրջանում։ Հարկ է նշել, որ 1990-ականների սկզբից սկսած այս մարդիկ գրեթե չեն շփվել միմյանց հետ, և անգամ 1991 թվականից առաջ, ԽՍՀՄ և Սառը պատերազմի տարիներին, սահմանի երկու կողմերում ապրող քաղաքացիների միջև շփումներ չկային։
- Սահմանների բացումը ինչպե՞ս կազդի թուրք և հայ գործարարների միջև հարաբերությունների վրա։
- Ցամաքային սահմանների բացումը, անկասկած, երկու երկրների միջև շատ ոլորտներում մեծ փոփոխությունների կհանգեցնի։ Նախ, ինչպես նշեցի վերևում, երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչները առաջին անգամ կառերեսվեն բաց սահմանների հետ։ Սա կարող է փոքրածավալ սահմանային առևտրի մեկնարկի հիմք դառնալ։ 2001-2003 թվականներին ՀԹԲԶԽ-ի մասնակցությամբ իրականացված “Վիրտուալ «Մեծածախ գյուղատնտեսական շուկա» (Virtual Agricultural Wholesale Market) ծրագրի շրջանակներում մենք տեսանք, որ սահմանի երկու կողմերում աճեցվող գյուղատնտեսական մթերքները կարող են մատակարարվել միմյանցից։
Օրինակ` Թուրքիայի արևելյան տարածաշրջանի մրգերի պահանջարկը, որն այսօր ապահովվում է Իգդիրից և Միջերկրական տարածաշրջանից, կարող է ավելի հեշտությամբ ապահովվել Արարատի և Շիրակի մարզերից, իսկ նույն կերպ, ցորենը, գարին և շաքարը կարող են հեշտությամբ մատակարարվել Թուրքիայից։ Նմանապես, համատեղ կաթնամթերքի արտադրությունը, հատկապես պանիրների համատեղ մշակումը, նոր բիզնես հնարավորություններ կարող է ստեղծել։
Բացի այդ, այսօր Վրաստանի միջոցով իրականացվող առևտրի, լոգիստիկայի, մաքսային և փաստաթղթային ծախսերը մեծապես կկրճատվեն, ինչը կազդի ապրանքների գների վրա։ Հայաստանի արտադրանքը, հատկապես բնական սննդամթերքը, կգտնի իր տեղը տարածաշրջանում և Թուրքիայի շուկայում։ Սահմանների բացումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, որը կարող է մեծ փոփոխություններ բերել երկու կողմերում։ Սահմանի երկու կողմերում գտնվող գործարարները կնախաձեռնեն բազմաթիվ նոր ծրագրեր՝ օգտագործելու այս նոր հնարավորությունները։
- Ըստ Ձեզ` կարելի՞ է արդյոք մոտ ապագայում ակնկալել սահմաննների բացում։
- Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհային սահմանի բացումը, իրականում, արդեն բավականին ուշացած հարց է։ Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, 1993 թվականին փակված սահմանը, չնայած այդ ժամանակի փակման պատճառների վերացմանը, դեռևս բացված չէ։
Ըստ իս` սահմանների բացման հարցում առաջընթացը այժմ միայն Թուրքիայի և Հայաստանի կողմից կայացվող որոշումներից կախված չէ։ Այս խնդիրը կարծես թե դարձել է գլոբալ բիոպոլարիզացիայի, տարածաշրջանային վեճերի մաս։ Մենք հուսով ենք, որ շուտով կկայացվեն այնպիսի որոշումներ, որոնք կճանաչեն երկրների սահմանները, և միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ կնքնվեն միջազգային սահմանները ճանաչող փաստաթղթեր ապա կստորագրվեն համաձայնագրեր՝ տարածաշրջանային խաղաղության հաստատման համար և բոլոր այս աշխատանքները ինչպես նշել է պարոն Փաշինյանը, կրականացվեն մինչև այս տարվա նոյեմբերը. սա իրատեսական է թվում՝ հաշվի առնելով գլոբալ զարգացումները։
- Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Այս նախագիծը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ 2 երկրների հարաբերությունների կարգավորման վրա։
- Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը իր բովանդակությամբ նման է մեր կազմակերպության կողմից վերջին 20 տարիների ընթացքում տարբեր հարթակներում ներկայացված, խնդիրների դիվանագիտական, խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի ապահովումը, տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխադարձ կապվածություն (Regional Economic Interdependency) ստեղծելը շատ կարևոր նախագիծ է։ Հատկապես Թուրքիայի և Հայաստանի Ասիա-Եվրոպա (Արևելք-Արևմուտք) խաչմերուկի վրա գտնվող աշխարհագրական դիրքերը մեծ նշանակություն ունեն։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Հայաստանը կմիացնի արտաքին աշխարհին, տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի համար մեծ կարևորություն ունի։ Այն կավելացնի Հայաստանի արտահանման և ներմուծման հնարավորությունները և ավելի շատ առևտրային հնարավորություններ կստեղծի ձեռնարկությունների համար։ Տարածաշրջանում ավելի քան 30 տարի փակված ճանապարհային կապերի բացումը մեծապես կնվազեցնի նախագծերի ծախսերը և կկրճատի փոխադրումների ժամկետները։
- Համարու՞մ եք, արդյոք, որ պատմական խնդիրները կարող են խոչընդոտ հանդիսանալ տնտեսական համագործակցության համար:
- Ես կարծում եմ, որ երկու երկրների միջև բոլոր խնդիրները կարող են լուծվել փոխադարձ բանակցությունների միջոցով։ Աշխարհում բոլոր երկրներն ունեն խնդիրներ այլ երկրների հետ, ունեն թեմաներ, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Սակայն դա չի նշանակում, որ քաղաքական, դիվանագիտական կամ տնտեսական հարաբերությունները նույնպես վատ պետք է լինեն։ Բոլոր հակասական հարցերը պետք է լուծվեն երկկողմ բանակցությունների միջոցով։
- Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիա-Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա։
- Հայաստանի միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համաձայնագրերը բխում են սեփական ազգային շահերի տեսանկյունից և պետք է գնահատվեն անկախ երրորդ երկրների հետ հարաբերություններից։ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցությունը, իրականում, կարող է առավելություն հանդիսանալ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների համար։ Թուրքիայի համար ԵՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքները Հայաստանի միջոցով ավելի նպաստավոր կարող են լինել։ Օրինակ, Թուրքիայի կողմից ԵՏՄ անդամ երկրին ուղղակիորեն արտահանվող ապրանքը, հայկական և թուրքական համատեղ ձեռնարկությունների ներքո, Հայաստանի տարածքում արտադրվելուց հետո, ավելի նպաստավոր պայմաններով արտահանվել նույն ԵՏՄ անդամ երկրին։
- ՀԹԲԶԽ-ն ի՞նչ քայլեր է իրականացնում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։
- ՀԹԲԶԽ-ն 27 տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել։ 2000-ականների սկզբին, երկու երկրների քաղաքացիներին միմյանց մշակույթների հետ ծանոթացնելու համար հանրային դիվանագիտական նախագծեր ենք իրականացրել։
Բացի մշակութային միջոցառումներից, կազմակերպել ենք նաև տարբեր կոնֆերանսներ, ցուցահանդեսներ և հանդիպումներ գործարարների միջև՝ նպաստելով նրանց համագործակցության հնարավորությունների զարգացմանը։ Այսօր էլ շատ թուրք և հայ ընկերություններ դիմում են ՀԹԲԶԽ-ին՝ Թուրքիայի և Հայաստանի շուկաներում իրենց ապրանքները ներկայացնելու, մատակարարներ գտնելու կամ մասնաճյուղեր բացելու համար։
Բացի այդ, մենք աշխատում ենք նաև երկու երկրների միջև ավելի ռազմավարական և կարևոր առևտրային հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ՝ կազմակերպելով տարբեր հանդիպումներ։
- Երկու երկրների միջև ո՞ր ոլորտներում համագործակցության ներուժ կա։
- Թեև չկան պաշտոնական տվյալներ, բայց երկու երկրների միջև առևտրի ծավալը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար։ Սեկտորային առումով՝ առավել աչքի ընկնողներն են մեքենաներն և դրանց պահեստամասերը, կենցաղային տեխնիկան, շինանյութերը, տեքստիլը, սննդամթերքը և մաքրող միջոցները։
Վերջին տարիներին համագործակցություն է սկսվել նաև ծրագրային ապահովման, հեռահաղորդակցության և առցանց կրթության ոլորտներում։
Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դեպքում, հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են տրանսպորտը և բեռնափոխադրումները, տուրիզմը, էներգետիկան և հեռահաղորդակցությունը։ Երկու երկիրն էլ Արևելք-Արևմուտք խաչմերուկում կարևոր աշխարհագրական դիրք ունեն, և այս դիրքավորումը համատեղ օգտագործելով, կարող են ապահովել ինչպես տնտեսական օգուտներ, այնպես էլ նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Թուրքիայի նախագահը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |